• Latest news

Սրտի իշեմիկ հիվանդության բուժման նոր ուղեցույցը կօգնի ավելի էֆեկտիվ բուժու՞մ ապահովել

22 հուլիսի, 2014  16:40

Սրտի իշեմիկ հիվանդությունը աշխարհում ամենադաժան մարդասպաններից մեկն է, պնդում են մասնագետները. տարեկան հազարավոր մարդիկ այս հիվանդության զոհն են դառնում:

2013 թվականին սրտաբանների եւրոպական միության կողմից նոր ուղեցույց է մշակվել՝ սրտի իշեմիկ հիվանդության վարման վերաբերյալ: Վերջերս տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում նոր ուղեցույցը միջամտող սրտաբան Նարինե Գոջաբաշյանն է մասնագետներին ներկայացրել: Հենց նա էլ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրուցել է փաստաթղթի առանձնահատկությունների մասին:

Առանց ուղեցույցների բժշկություն լինել չի կարող, պնդում է սրտաբանը. բժիշկները դրանց օգնությամբ են առաջնորդվում՝ հիվանդություններ ախտորոշելու, հետազոտություններ նշանակելու եւ բուժում կազմակերպելու համար: Սակայն ժամանակ առ ժամանակ՝ սովորաբար մի քանի տարին մեկ, ուղեցույցները վերանայվում են, քանի որ ամեն տարի նոր հետազոտություններ են անցկացվում, եւ դրանց արդյունքների հիման վրա մասնագետները որոշում են՝ արժե՞ արդյոք որեւէ փոփոխություններ եւ նոր մոտեցումներ մտցնել հին ուղեցույցների մեջ:

Սրտի իշեմիկ հիվանդության վարման նոր ուղեցույցում, սրտաբանի խոսքով, փոխվել են շեշտադրումները՝ այն, թե ինչի վրա արժե առավել ուշադրություն դարձնել: Նոր ուղեցույցը նաեւ ավելի մեծ ազատություն է տալիս բժշկին եւ նրա թիմին՝ յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում ցուցաբերելու համար:

«Ինչպես բոլորս երկու աչք եւ մեկ քիթ, բայց տարբերվող դեմք ունենք, այնպես էլ հիվանդությունը միշտ տարբեր ձեւերով է ի հայտ գալիս», - նշել է Նարինե Գոջաբաշյանը:

Այսպիսով, նոր ուղեցույցների հիմնական մոտեցումն է` հայտնաբերել կոնկրետ հիվանդի համար ամենաօպտիմալ տարբերակը՝ հնարավորինս արդյունավետ բուժում կազմակերպելու եւ կյանքի բարձր որակ ապահովելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել