• Latest news

Ի՞նչ պետք է իմանալ կարմրուկի մասին

31 հուլիսի, 2014  11:52

Ի՞նչ է կարմրուկը

Կարմրուկը (Rubeola) շնչառական ուղիների՝ համանուն վիրուսի ազդեցությամբ հրահրվող ինֆեկցիա է: Այն մաշկի ողջ մակերեսը ծածկող կարմիր եւ շագակագույն հետքերով է բնորոշվում:

Հիվանդությունը կարող է մի շարք բարդությունների՝ հիմնականում՝ թոքաբորբի, ինչպես նաեւ մենինգիտի, էնցեֆալիտի, բրոնխիտի, սինուսիտի եւ կոնյուկտիվիտի առաջացման պատճառ դառնալ, հաղորդում է Medical Observer-ը:

Որո՞նք են ախտանշանները

• Առատ քթարտադրություն

• Առատ արցունքարտադրություն

• Կարմիր, լույսի նկատմամբ զգայուն աչքեր

• Չոր հազ

• Տենդ

• Ճակատից սկսվող, եւ ապա՝ գլուխը, պարանոցն ու ամբողջ մարմինը ծածկող ցան

• Բերանի մեջ՝ այտերի հատվածում Կոպլիկի՝ փոքր, կարմրավուն եւ սպիտակ կենտրոնով հետքեր

Բուժման/կանխարգելման միջոցները

• Կարմրուկի դեմ պատվաստանյութ գոյություն ունի: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք մանկաբույժին դիմել:

• Հնարավորինս մեծ ծավալով հեղուկներ ընդունեք՝ մարմնի ջերմաստիճանն իջեցնելու եւ վիրուսի՝ մինչեւ թոքերը տարածման դեպքում թոքաբորբի առաջացումը կանխելու նպատակով:

• Ջերմությունն իջեցնելու համար կարելի է պարացետամոլ ընդունել:

• Չոր հազից ազատվելու եւ շնչուղիները բացելու համար գոլորշու ինհալատոր օգտագործեք

• Կարմրուկով հիվանդ երեխաները ջերմության կարգավորումից եւ ցանի անհետացումից հետո՝ ընդամենը 7 օր անց կարող են դպրոց գնալ՝ սուր վարակիչ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

Բժշկի օգնությանը դիմեք

• Առաջին իսկ պահից, երբ կասկածում եք, որ երեխայի մոտ կարող է կարմրուկ լինել, հարկ է բժշկի օգնությանը դիմել: Մասնագետը բարդությունների առաջացում ենթադրող նշանների առկայությունը կստուգի եւ երեխայի առողջությունը վերականգնելու վերաբերյալ ընդհանուր ցուցումներ կտա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել