• Latest news

Ասպիրինը՝ քաղցկեղի դեմ պայքարի հրաշք-դեղամիջո՞ց

2 օգոստոսի, 2014  15:15

Ասպիրինը մարդկությանը հայտնի ամենահին դեղամիջոցներից մեկն է համարվում, հիշեցնում է News Max Health-ը: Բնական եղանակով (ուռենի ծառի կեղեւից) ստացված բուժամիջոցը նույնիսկ հին հույներն էին օգտագործում՝ ցավերը մեղմելու եւ մարմնի ջերմությունը նվազեցնելու համար: Եւ ահա, երկար ու ձիգ դարեր անց, գիտությանը վերջապես պարզ է դարձել, որ գլխացավի դեմ օգտագործվող սովորական դարմանը կարող է նաեւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել:

Մասնավորապես պարզվել է, որ 10 տարի շարունակ ցածր չափաբժնով ասպիրին ընդունող մարդկանց պանկրեատիկ քաղցկեղի առաջացման 60 տոկոսով ցածր ռիսկ է սպառնում: Յեյլի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում նաեւ պարզ է դարձել, որ թեկուզ երեք տարի շարունակ ամեն օր ասպիրին ընդունելով՝ կարելի է մահացու քաղցկեղի առաջացման ռիսկի գրեթե 50 տոկոսի չափով նվազեցման հասնել:

Այդուհանդերձ, ինչպես Նյու-Յորքի համալսարանին կից գործող Լանգոնի բժշկական կենտրոնի առաջնակարգ սրտաբաններից մեկը՝ դոկտոր Նիեկա Գոլդբերգն է վկայում, դեռեւս վաղ է ասել, թե ամեն օր ասպիրին ընդունելով՝ միանշանակ կարելի է առողջության խթանման հասնել. դեղամիջոցի անվտանգությունը եւ արդյունավետությունը հաստատելու համար հավելյալ հետազոտությունների կարիք է զգացվում:

Բացի այդ, բոլորը չէ, որ կարող են պարբերաբար ասպիրին ընդունել: Որոշ մարդկանց, հատկապես՝ արյունը ջրիկացնող դեղամիջոցներ ընդունողների մոտ այն կարող է ստամոքսի արյունահոսություն եւ աղիքային գրգռում առաջացնել:

Այդուհանդերձ, եթե պանկրեատիկ եւ կոլորեկտալ քաղցկեղի առաջացման դեպքերով «հարուստ» ընտանեկան պատմություն ունեք, ասպիրինը կարող է փրկարար ազդեցություն ունենալ:

Շագանակագեղձի քաղցկեղը հիվանդության ամենամահացու տեսակներից մեկն է համարվում: Տարեկան ավելի քան 45 հազար ամերիկացիների մոտ պանկրեատիկ քաղցկեղ է ախտորոշվում, որոնցից 34 հազարը մեկ տարվա ընթացքում մահանում են, եւս 8700-ը՝ հինգ տարվա ընթացքում: Քանի որ շագանակագեղձը որովայնի խորքերում է գտնվում, օրգանի ներսում ի հայտ եկած ուռուցքը կարող է շատ արագ՝ առանց վաղ ախտորոշման եւ բուժման հնարավորություն ընձեռելու, տարածման հնարավորություն գտնել:

Փորձագետները խորհուրդ են տալիս որովայնային կամ մեջքի ցավի, քաշի անսպասելի կորստի, մարսողական խնդիրների, բացի գույնի կամ լեղի պարունակող կղանքի առկայության դեպքում անմիջապես բժշկի օգնությանը դիմել, քանի որ վերոնշյալ ախտանշանները կարող են պանկրեատիկ քաղցկեղի առկայության նշան լինել: Հատկապես եթե արյունակիցներից երկուսի մոտ երբւեէ շագանակագեղձի, կրծքագեղձի, հաստ աղիքի կամ ձվարանի քաղցկեղ է հայտնաբերվել. գիտնականների համոզմամբ՝ հիշյալ հիվանդությունները նույնատիպ գենետիկ ծագումն ունեն:

Բացի այդ, ասպիրինը նաեւ սրտանոթային խանգարումներ ունեցող հիվանդներին է նշանակվում, քանի որ կարող է ինսուլտի եւ կաթվածի կանխարգելման միջոց ծառայել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել