• Latest news

Մանրէները՝ քաղցկեղի դեմ պայքարում

16 օգոստոսի, 2014  11:40

Կենդանիների եւ մեկ մարդու նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում ապացուցվել է, որ կարծր ուռուցքների մեջ հողի մանրէներ ներարկելով՝ կարելի է նորագոյացության չափերի նվազեցման հասնել, հաղորդում է Reuters գործակալությունը: Այս մոտեցումը հատկապես թոքերի, կրծքագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման տեսանկյունից է հեռանկարային:

Քաղցկեղային բջիջների ոչնչացման նպատակով իրականացվող սովորական ռադիացիայի պարագայում թթվածնի կարիք է զգացվում: Սակայն ուռուցքների խորքերում այն գրեթե հնարավոր չէ գտնել: Իսկ քիմիաթերապիայի արդյունավետ աշխատանքի համար էլ ուռուցքի ուղղությամբ դեղամիջոցների առաքում կազմակերպող արյունատար անոթների անհրաժեշտություն կա, ինչի հետ կապված նույնպես խնդիրներ են առաջանում: Մինչդեռ ուռուցքներում տիրող միջավայրը իդեալական է այն մանրէների համար, որոնք սովոր են թթվածնի ցածր խտույթան պայմաններում գոյատեւել:

Նախկինում քաղցկեղի ուղղությամբ ստրեպտոկոկի եւ սալմոնելայի ներարկում ենթադրող բազմաթիվ փորձարկումեր են իրականացվել, սակայն արդյունքում պարզվել է, որ դրանք ոչ միայն թունավոր են, այլ նաեւ՝ ոչ արդյունավետ: Այժմ առաջարկվում է թունավոր սպիտակուցների արտազատման համար պատասխանատու ԴՆԹ-ից զերծ Clostridium novyi մոդիֆիկացված մանրէների սպորներ կիրառել՝ ինֆեկցիայի վտանգը նվազեցնելու նպատակով: 

Մասնավորապես, 100 մլն սպորներ 16 շների են ներարկվել, որոնցից 3-ի մոտ ուռուցքի չորացում, եւ եւս երեքի մոտ՝ անհետացում է նկատվել: Իսկ ահա ագրեսիվ որովայնային քաղցկեղով (լեյոմիոսարկոմա) տառապող հիվանդի պարագայում ձեռքի մեջ զարգացած մետաստատիկ ուռուցքի ուղղությամբ 10 հազար սպորների ներկարկում է իրականացվել, որից անմիջապես հետո իմունային արձագանք (ցավ եւ տենդ) է սկսվել: Այնուհետեւ ուռուցքի չափերը նվազել են, թեեւ մարմնի այլ հատվածներում եւ օրգաններում հակառակ միտումն է նկատվել:

Հիշյալ սպորները քաղցկեղի բջիջների համար մահացու էնզիմների արտազատմամբ են աչքի ընկնում: Ներկայումս հետազոտության հեղինակները կամավորների հավաքագրում են մեկնարկել՝ փորձարկումների երկրորդ փուլի համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել