• Latest news

Նիկոտինի ցածր բաղադրությամբ սիգարետները ծխելու առավել ինտենսիվ սովորության չեն հանգեցնում

23 օգոստոսի, 2014  22:18

Կանադացի գիտնականները պարզել են, որ ծխող մարդկանց մոտ շրջանառվող մտահոգություններն առ այն, թե նիկոտինի ցածր բաղադրություն ունեցող սիգարետները կարող են առավել ինտենսիվ սովորության՝ օրվա ընթացքում ծխված գլանակների թվի աճի հանգեցնել, միանգամայն անհիմն են:

Հիշյալ մտահոգությունները պատճառը նախընթաց հետազոտությունների արդյունքներն են, համաձայն որոնց նիկոտինի նկատմամբ պահանջը լրացնելու նպատակով, թույլ սիգարետներ ծխող մարդիկ ստիպված կլինեն օրվա ընթացում առավել հաճախ գլանակի վնասակար «օգնությանը» դիմել: Մինչդեռ Վաթերլոոյի համալսարանականները պնդում են, որ փոփոխության արդյունքում բոլորովին այլ պատկեր կարելի է ստանալ, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտության նախնական փուլում 72 չափահաս մասնակիցները յոթ օր շարունակ սիգարետի մշտապես օգտագործվող տեսակից են օգտվել: Այնուհետեւ նրանց 3 շաբաթ անընդմեջ նիկոտինի ցածր բաղադրություն ունեցող գլանակներից օգտվելու հանձնարարություն է տրվել: Ընդ որում, յուրաքանչյուր շաբաթվա մեկնարկին սիգարետի մեջ նիկոտինի բաղադրության կրճատում է նախաձեռնվել: Գիտնականները պարզել են, որ հետազոտության չորս շաբաթների ընթացքում մասնակիցների կողմից օրական սպառվող գլանակների քանակի փոփոխություն չի նկատվել:

Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ծխող մարդիկ գլանակների մեջ նիկոտինի բաղադրության կրճատումը դրանց թվաքանակով փոխհատուցելու միտում չեն դրսեւորում: Հետեւապես, օրգանիզմ կլանվող նիկոտինի քանակը կրճատելու համար, կարելի է հիշյալ գլանակներից օգտվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել