• Latest news

Ամերիկացի գիտնականները արյան մեջ շաքարի մակարդակը չափող լազերային սարք են մշակել

25 օգոստոսի, 2014  13:07

Ամերիկացի գիտնականները հատուկ լազերային ճառագայթներ են ստեղծել, որոնք օգնությամբ հնարավոր է արյան մեջ շաքարի բաղադրությունը չափել: Պրինստոնի համալսարանի՝ Սաբբիր Լյաքաթի (Sabbir Liakat) գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբերից մեկի անդամների ջանքերով մշակված նորարարական սարքը, որի մանրամասն նկարագրությունը  Biomedical Optics Express ամսագրում կարելի է գտնել, ոչ ինվազիվ եղանակով 84 տոկոս ճշտությամբ արյան մեջ շաքարի մակարդակը որոշելու հնարավորություն է ընձեռում, հաղորդում է Medical News Today-ը:

Նորահայտ սարքից արձակվող հատուկ ճառագայթը մարդու ձեռքի ափին է ուղղվում: Այն կարող է, առանց վնասվածքներ հարուցելու, մաշկի բջիջները հատել եւ մասամբ հիվանդի արյան մեջ առկա շաքարի մոլեկուլների կողմից կլանվել: Հենց այդ կլանումների թվաքանակի գնահատման միջոցով էլ կարելի է արյան մեջ շաքարի բաղադրությունը որոշել:

Չափագրման նպատակով կիրառվող լազերային ճառագայթները միջին ինֆրակարմիր հաճախականություններով են արձակվում: Դրանք քվանտային «կասկադի» սկզբունքով, ասել է, թե՝ կիսահաղորդիչ նյութի մի քանի շերտեր հատելու հատկություն ունեցող էլեկտրոններով են կառուցվել: Այսպիսի կառույցը լազերային ճառագայթի ֆիզիկական հատկությունները՝ լուսային ալիքի երկարություն ու հաճախականությունը կարգավորելու հնարավորություն է ընձեռում:

Գիտնականները նորամշակ մեթոդը նախնական փուլում երեք առողջ կամավորների նկատմամբ են փորձարկել: Նախքան հետազոտությունը նրանցից յուրաքանչյուրին 20-ական կոնֆետ է մատուցվել՝ արյան մեջ շաքարի բաղադրությունը բարձրացնելու նպատակով: Հետազոտության ճշտության մակարդակի համեմատական վերլուծության համար փորձարկման մասնակիցները զուգահեռաբար նաեւ մատից արյուն են հանձնել՝ արյան ստանդարտ թեստի օգնությամբ շաքարի բաղադրությունը որոշելու նպատակով: Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ լազերային չափագրման արդյունքում, ստանդարտ հետազոտության համեմատ, միջին սխալներ առավել հաճախ են նկատվել, ինչը, այդուհանդերձ, նոր մեթոդի կլինիկական նշանակության նվազեցում չի ենթադրում. այն շարունակում է չափազանց բարձր մնալ:

Հետազոտության հեղինակները վստահ են, որ քվանտային «կասկադի» սկզբունքով կառուցված լազերային ճառագայթները կարող են ոչ միայն գլյուկոզայի, այլ նաեւ՝ բազմաթիվ այլ կլինիկական ցուցանիշների որոշման նպատակով կիրառվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել