• Latest news

«Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը հոգեկան խանգարումների՞ է հանգեցնում

25 օգոստոսի, 2014  15:06

Միչիգանի համալսարանը ներկայացնող հոգեբանները պարզել են, որ բրիտանացի գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» պոռնոգրաֆիկ վեպն ընթերցած երիտասարդ կանայք առավել հաճախ են ալկոհոլիզմով ու սննդային վարքագծի խանգարմամբ (բուլիմիա կամ անորեքիսա) տառապում եւ սեռական զուգընկերների բազմազանությամբ աչքի ընկնում, հաղորդում է Medical Daily-ն:

Հետազոտության հեղինակները վերը հիշատակված վեպն ընթերցած 18-24 տարեկան 650 կանանց մասին տվյալներ են հավաքագրել, ինչի արդյունքում պարզվել է, որ նրանցից 75 տոկոսի մոտ՝ սննդային վարքագծի խանգարման (գերսնում կամ ընդհակառակը՝ թերսնում), 25 տոկոսի մոտ՝  կենցաղային բռնության եւ 34 տոկոսի պարագայում՝ տղամարդկանց կողմից սեռական հետապնդման դեպքեր են արձանագրվել: Բացի այդ, ստեղծագործության երկրպագուների մոտ, վեպը չընթերցած կանանց հետ համեմատությամբ, ալկոհոլիզմի նկատմամբ առավել նկատելի հակում եւ սեռական զուգընկերների բազմազանություն է նկատվել:

«Բռնության տեսարաններ նկարագրող գրքերը բացասաբար չեն անդրադառնում, եթե խնդիրը նոր լույսի տակ ներկայացնելու, դրա նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակ են հետապնդում, սակայն «Մոխրագույնի հիսուն երանգներում» եւ նմանատիպ մի շարք այլ վեպերում բռնության ռոմանտիզացիա եւ սխալ լույսի տակ ներկայացում է նկատվում, ինչը բազմաթիվ կանանց կարող է մոլորությունների եւ մեղմ ասած՝ ոչ այնքան պարկեշտ տղամարդկանց հետ հիվանդագին հարաբերությունների մղել», – զգուշացրել է հետազոտության հեղինակ դոկտոր Էմի Բոնոմին: Լայն հեղինակություն վայելող «նոն-ֆիքշն» ոճի գրականության ընթերցանության եւ անառողջ վարքագծի միջեւ կապի բացահայտմանը միտված հետազոտության արդյունքները Journal of Women ամսագրում են հրապարակվել:

Հետազոտության հեղինակները, այդուհանդերձ, կանանց պարագայում վեպի ընթերցանության արգելանք չեն պահանջում: Պարզապես մեկ անգամ եւս ցանկանում են հիշեցնել, որ կանանց կողմից դրսեւորվող ռիսկային վարքագիծը կարող է նրանց նկատմամբ բռնության հանգեցնել: Բացի այդ, գիտնականների համոզմամբ, վեպերի, ֆիլմերի եւ հեռուստահաղորդումների բովանդակությունը մշտապես պետք է քննադատական վերաբերմունքի արժանանա եւ ոչ բոլոր դեպքերում հերոսների արարքների կրկնօրինակման հանգեցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է