• Latest news

Աղիքների քաղցկեղի ախտորոշման նոր՝ լուսային հետազոտություն է մշակվել

6 սեպտեմբերի, 2014  16:53

Մաքմաստերի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները կոլորեկտալ քաղցկեղի ախտորոշմանը միտված ոչ ինվազիվ հետազոտության եղանակ են մշակել, որը, CBC News-ի հաղորդմամբ, զանգվածային պատկերման հնարավորություն է ընձեռում: Ընդ որում, նորամշակ հետազոտությունը նաեւ իր պարզությամբ եւ ցածր ինքնարժեքով է աչքի ընկնում:

Ստացված տեղեկությունների համաձայն, գիտնականները հետազոտության մշակման ընթացքում գենետիկ հաջորդականությունների վերաբերյալ տվյալներ են ուսումնասիրել՝ ԴՆԹ-ի այնպիսի էնզիմներ հայտնաբերելու համար, որոնք քաղցկեղի հիշյալ տեսակի առկայության պարագայում կղանքի նմուշից լույս արձակելու հատկություն կարող են դրսեւորել:

Կոլորեկտալ քաղցկեղի հետ կապված հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ այն բոլոր դեպքերում չէ ախտորոշման ենթակա: Լավագույն դեպքում հիվանդությունը կարող է միայն զարգացման ուշ փուլերում բացահայտվել, մինչդեռ վաղ ախտորոշման դեպքում 90 տոկոս հավանականությամբ բուժման է ենթակա: Ներկայումս կղանքի մեջ արյան առկայություն փնտրող երկու պարզ հետազոտություններ գոյություն ունեն, որոնք, այդուհանդերձ, քաղցկեղի առկայության վստահելի մարկեր չեն համարվում: Մյուս կողմից էլ, կոլոնոսկոպիան թեեւ առավել ճշգրիտ արդյունքներով է աչքի ընկնում, բայց մի շարք բացասական կողմեր ունի՝ գլխավորապես ի հաշիվ թանկարժեքության եւ խորը ինվազիվության:

Նորահայտ հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքները ներկայումս դրամաշնորհի շրջանակում են իրականացվում: Համաձայն տեղեկությունների, այն արդեն իսկ քաղցկեղով ախտորոշված 30 հիվանդների կղանքի նմուշների վրա է փորձարկվել, իսկ առաջիկա 9 ամիսների ընթացքում գիտնականները պատրաստվում են բոլոր այն մոլեկուլների անվանումները ներկայացնել, որոնք հետազոտության օբյեկտիվում հայտնվելու հնարավորություն են ընձեռում: Համակարգի բարեհաջող փորձարկման պարագայում քաղցկեղի այլ տեսակների ախտորոշմանը միտված հետազոտության նմանատիպ տեսակներ կարող են մշակվել: Օրինակ՝ մեզի մեջ առկա «լուսավորության» օգնությամբ հնարավոր է շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել