• Latest news

7 առասպելներ եւ փաստեր՝ ինքնասպանության մասին

10 սեպտեմբերի, 2014  21:12

Այսօր ինքնասպանության կանխարգելման համաշխարհային օրն է, ինչի առթիվ NEWS.am Medicine-ի խմբագրությունը երեւույթին առնչվող 7 առասպելներ եւ փաստեր է ընթերցողի ուշադրությանը ներկայացնում.

Առասպել 1. Ինքնասպանության մասին լուրը միշտ էլ անսպասելի է կյանքի հետ հաշիվները մաքրած մարդու շրջապատի համար։

Փաստ. Իրականում մարդու՝ ինքնասպանության մասին մտքերը վեր հանող մի շարք տագնապալի նշաններ գոյություն ունեն: Հոգեբան-սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի խոսքով, սիրելի եւ արժեքավոր իրերի՝ մերձավորների եւ ընկերների միջեւ բաժանումն այդ նշաններից մեկը կարող է լինել: Ինքնասպանության «ախտանշաններին» ծանոթ լինելու պարագայում հնարավոր է աղետալի գործողությունը կանխելու միջոց գտնել: 

Առասպել 2. Եթե որեւէ մեկը որոշել է վերջ տալ կյանքին, նրան այլեւս ոչ ոք եւ ոչինչ չի կանգնեցնի: Եվ, բնականաբար, ինքն էլ չի ցանկանում, որ որեւէ մեկը միջամտի:

Փաստ. Իրականում ինքնասպանություն գործելու ցանկություն ունեցող մարդիկ հոգու խորքում ցանկանում են, որ որեւէ մեկը կանգնեցնի իրենց: Նրանց համար նույնքան ցանկալի է նաեւ այն հեռանկարը, որ ինքնասպանության մասին մտքերի առաջացման պատճառ դարձած խնդիրները հաղթահարելու միջոց գտնվի: 

Առասպել 3. Նա, ով իսկապես ցանկանում է ինքնասպանություն գործել, երբեք իր պլանների մասին չի բարձրաձայնում: Եվ հակառակը՝ ինքնասպանության մասին խոսող մարդը երբեք այդ քայլին չեն դիմում:

Փաստ. Իրականում ինքնասպանություն գործելու ցանկության մասին բարձրափայնող մարդիկ նույքան հաճախ էլ աղետալի մտքերի են տրվում: Այնպես որ նրանց էլ չի կարելի անտեսել. այդ մարդիկ լուրջ օգնության կարիք ունեն: Հիշյալ պարագայում հոգեբանի կամ հոգեբույժի օգնությունը լավագույն լուծումը կարող է ենթադրել:

Առասպել 4. Երիտասարդներն առավել հազվադեպ են ինքնասպանություն գործում

Փաստ. Իրականում, հատկապես վերջին տարիներին, 15-20 տարեկան երիտասարդների շրջանում ինքնասպանության դեպքերը գնալով առավել մեծ թիվ են կազմում: Հոգեբանների համոզմամբ, դեռահասների մոտ հաճախ են դեստրուկտիվ հակումներ ի հայտ գալիս, եւ եթե չափահաս մարդու պարագայում ինքնասպանության համար լուրջ պատճառ է պետք, դեռահասները երբեմն նույնիսկ մանրուքի համար սեփական կյանքին վերջ տալու վճռականություն են դրսեւորում:

Առասպել 5. Եթե ինքնասպանության «անհաջող» փորձ է եղել՝ այլեւս կարիք չկա անհանգստանալու: Ինքնասպանության մասին մտքերն այլեւս մարդու կյանքը չեն պղտորի:

Փաստ. Հաճախ ճիշտ հակառակն է տեղի ունենում՝ ինքնասպանության «անհաջող» փորձից հետո մարդը տրամադրվում է սկսված գործն իր «տրամաբանական» ավարտին հասցնել: Այնսինքն՝ հոգեբանի կամ հոգեբույժի կարիք է զգում:

Առասպել 6. Եթե ինքնասպանության նկատմամբ հակում դրսեւորող մարդը դադարում է կյանքին վերջ տալու մասին խոսել եւ առավել հանգիստ վարքագիծ է դրսեւորում, վտանգն անցած կարելի է համարել:

Փաստ. Եթե ինքնասպանության մասին մտածող մարդու մոտ վարքագծային փոփոխություն է նկատվում, եթե նա սկսում է ավելի «դրական» թվալ, միանշանակ չի կարելի համարել, թե անհանգստության կարիք այլեւս չկա: Հնարավոր է՝ մարդն արդեն որոշել է ՝ ինչպես եւ երբ վերջ տալ կյանքին, ու այդ պատճառով էլ՝ հանգստացել: Ցանկացած պարագայում, ինքնասպանության նկատմամբ հակում դրսեւորող մարդիկ մասնագիտական օգնության կարիք են զգում, մանավանդ եթե նրանց մոտ տրամադրության հանկարծակի փոփոխություն է նկատվում:

Առասպել 7. Ինքնասպանության նկատմամբ հակում դրսեւորող մարդու հետ ինքնասպանության մասին խոսել չի կարելի, քանի որ այդ կերպ կարող ենք նրան վճռական քայլի իրականացմանը դրդել: 

Փաստ. Բազմաթիվ մասնագետների համոզմամբ, ինքնասպանության շուրջ խոսակցությունները չեն կարող որեւէ մեկին նման քայլի իրականացմանը դրդել: Հաճախ ճիշտ հակառակն է տեղի ունենում՝ ինքնասպանության թեման քննարկող մարդն ինքն իրեն եւ իր խնդրին կողքից նայելու հնարավորություն է ստանում եւ կարող է կործանիչ մտադրությունից հրաժարման հանգել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել