• Latest news

Վիրուսները 2-4 ժամվա ընթացքում կարող են ցանկացած շինություն գրավել

10 սեպտեմբերի, 2014  20:07

Մասնագետները վիրուսների՝ շինություններում՝ լինի դա գրասենյակ, դպրոց, թե հիվանդանոց, տարածման արագությունն են չափել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցանկացած հաստատության 40-60 տոկոսը գրավելու եւ ներսում գտնվող մարդկանց վարակելու համար ցանկացած վիրուսից ընդամենը 2-4 ժամ է պահանջվում: Սույն տվյալները հակամիկրոբային ագենտների եւ քիմիաթերապիայի հարցերով՝ Վաշինգտոնում կազմակերպված միջազգային 54-րդ համաժողովի մասնակիցներին են ներկայացվել: 

Գիտնականները փորձարկում են իրականացրել՝ ցույց տալու համար, թե ինչպես է վիրուսը շինություն գրավում: Հետազոտության շրջանակում, որպես նմուշ, առավելապես հասարակական վայրերում տարածում գտած եւ մրսածություն հարուցող վիրուսներից մեկին՝ նորովիրուսին չափերով, ձեւով եւ ախտահանման նկատմամբ դիմադրողականության մակարդակով չափազանց նման, բայց եւ մարդու համար անվնաս համարվող MS-2 բակտերիոֆագն է օգտագործվել: Վերջինս ձեռքի հետ անմիջական շփման համար առավել հասանելի երկու իրերի՝ դռան բռնակի եւ սեղանի վրա է տեղակայվել: Այնուհետեւ, յուրաքանչյուր ժամը մեկ հաճախականությամբ, շինության ներսում գտնվող տարատեսակ այլ իրերի մակերեսն ու մարդկանց ձեռքերն են ստուգվել՝ վիրուսի առկայությունը պարզելու համար: 

Փորձարկման արդյունքում հաստատվել է, որ մեկնակից 2-4 ժամ անց շենքում առկա իրերի (դռան բռնակներ, վերելակի կոճակներ, սեղաններ, աթոռներ, սրճեփի կոճակներ, եւն) եւ մարդկանց 40-60 տոկոսն այլեւս վիրուսով ախտահարված են հանդիսանում, հաղորդում է Independent-ը:

Այնուհետեւ ողջ շինությունը քառորդային ամոնիումի միացություններ պարունակող միջոցներով՝ վիրուսի տարածվածության մակարդակի՝ 80–99 տոկոսի չափով նվազեցման հանգեցրած ախտահանման է ենթարկվել: Գիտնականների մեկնաբանմամբ, հիշյալ միջոցները վիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց են հանդիսանում, քանի որ քառորդային ամոնիումի միացություններն ազոտի դրական լիցքավորված՝ վիրուսը քայքայելու հատկությամբ աչքի ընկնող ատոմ են պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել