• Latest news

Ինչպես թեթեւացնել մեջքի ցավը առանց ցավազրկողների

20 դեկտեմբերի, 2013  11:23

Շատ մարդիկ տառապում են մեջքի քրոնիկ ցավերից։ Վերջերս մենք մի ընթերցողից նամակ ստացանք, ով  մեջքի ցավը թեթեւացնելու միջոց էր փնտրում, գրում է Fox News-ի բժշկական լուրերի գլխավոր խմբագիր, բժիշկ Մեննի Ալվարեսը:

«Հարգելի բժիշկ Մեննի,

Ես մեջքի քրոնիկ ցավեր ունեմ, բայց չեմ ուզում  ցավազրկողների վրա ապրել: Ես ի՞նչ կարող եմ ձեռնարկել:

Հարգանքներով, Քրիստինա»։

 Մեջքի ցավի պատճառ կարող են հանդիսանալ ողնաշարի տարբեր կառուցվածքները՝  մկանները, նյարդերը, հոդերը եւ այլն, այդ պատճառով շատ կարեւոր է դիմել բժշկի՝ ցավի պատճառը պարզելու համար:

Բայց եթե ցավի պատճառը  կոշտ, անառողջ մկաններն ու ձեւաղեղումներն են, ապա կա մի քանի բնական մեթոդ ցավը թեթեւացնելու համար.

Մերսում

Ասեղնածակում (Ակուպունկտուրա)

Ֆիզիոթերապիա

Լող

Քաշի կորուստ

Սառը օդ եւ սառույց

Իմպուլսային մագնիսոթերապիա

Յոգա կամ թուլանալու տարբեր  այլ եղանակներ

Երիցուկով թեյ

Կան որոշակի սննդամթերքներ, ինչպես բալն ու կոճապղպեղի արմատները, որոնք օգնում են նվազեցնել օրգանիզմի բորբոքային վիճակը, բայց ցանկցած թերապիայից  առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է