• Latest news

Երջանիկ կին՝ երջանիկ կյա՞նք

11 սեպտեմբերի, 2014  18:07

Journal of Marriage and Family ամսագրում հրապարակում գտած հետազոտական տվյալներն այն մասին են վկայում, որ ամուսնական կյանքում երջանիկ կանանց զուգընկերները կյանքից բավարարվածության առավել բարձր զգացում են ապրում:

«Գաղտնիք չէ, որ հաջող ամուսնական կյանք վարող զույգերը տարեց հասակում ավելի մեծ բավարարվածություն են ստանում կյանքից: Սակայն տղամարդկանց պարագայում կյանքից բավարարվածության մակարդակը գլխավորապես այն հանգամանքից է կախված թե իրենք՝ կանայք, ինչպես են իրենց ամուսնական կյանքը բնութագրում: Եթե կինը գտնում է, որ գոհ է ամուսնությունից, կյանքը կարող անսահման հաճելի թվալ, նույնիսկ եթե բուն ամուսնությունը տղամարդուն այնքան էլ հաջողված չի թվում», - մեկնաբանել է հետազոտության համահեղինակ, կրթօջախին կից գործող սոցիալական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Վիկի Ֆրիդմանը:

Փորձագետների պնդմամբ, ամուսնական կյանքի որակի գնահատականից կախված՝ տղամարդու եւ կնոջ՝ կյանքից ընդհանուր բավարարվածության մակարդակի բացահայտմանը միտված այլ հետազոտություններ նախկինում չեն իրականացվել, հաղորդում է FoxNews-ը:

Գիտնականները 2009թ-ին վերագրվող ընտանիքի ազգային հետազոտության օբյեկտիվում հայտնված 394 զույգերի ամուսնական կյանքն են ուսումնասիրել: Խոսքն այն ընտանիքների մասին է, որի անդամներից առնվազն մեկի տարիքը 60 կամ ավելի է կազմում: Վերջիններս հարցախույցի են ենթարկվել՝ կյանքից բավարարվածության եւ երջանկության զգացման վերաբերյալ, ինչպես նաեւ, հետազոտության հեղինակների խնդրանքով, օրագիր պահել՝ այս կամ այն կենցաղային իրադարձությանն իրենց գնահատականը տալու նպատակով: Մասնավորապես, ամուսնության որակի մակարդակը, հարցախույզի ընթացքում, 6 հարցերի օգնությամբ է չափվել՝ այն մասին, թե որքանով են անկեղծ զուգընկերոջ հետ կամ որքան հաճախ է զուգընկերն ամուսնական կյանքին լարվածություն հաղորդում:

Միջին տվյալներով, զույգերը կյանքից բավարարվածության մակարդակը 6 հնարավորից 5 միավորով են գնահատել, իսկ երջանկության մակարդակը՝ աննշան ցածր: Ինչ վերաբերում է ամուսնության որակին, տղամարդիկ, ընդհանուր առմամբ, մի փոքր ավելի դրական են արտահայտվել:

Հետազոտության հեղինակների ամփոփմամբ, թե ամուսինների, եւ թե կանանց պարագայում հաջող ամուսնությունը կյանքից բավարարվածության եւ երջանկության առավել բարձր մակարդակ է ենթադրում, սակայն ամուսնական կյանքի վերաբերյալ կնոջ գնահատականներն այդ տեսանկյունից ավելի մեծ կարեւորություն են ներկայացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել