• Latest news

Գիտնականները Էբոլայի հնարավոր տարածման քարտեզն են կազմել. ռիսկի գոտում 15 երկրներ են

13 սեպտեմբերի, 2014  17:34

Օքսֆորդի համալսարանականները քարտեզ են մշակել՝ այն երկրների առանձնացմամբ, որոնց բնակիչները չղջիկների հետ շփման արդյունքում Էբոլա վիրուսով վարակման առավել մեծ վտանգի են ենթարկվում:

Washington Post պարբերականի հաղորդմամբ, գիտնականները, Էբոլա վիրուսի արձանագրման պահից ի վեր Կենտրոնական Աֆրիկայի երկրներում մի քանի անգամ մոլեգնած համաճարակների պատճառները վերլուծելով, այն եզրահանգման են եկել, որ հիվանդության տարածողները 22 երկրների անտառներում բնակվող չղջիկներն են, որոնք, ի տարբերություն մարդկանց եւ այլ կենդանիների, ընդամենը վիրուսային հաղորդչի դերակատարում ունեն, հաղորդում է Washington Post-ը: Այդ 22 երկրների մեջ են այն 7–ը, որոնք արդեն հայտնել են կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման մասին, եւ 15 այն երկրները, որոնց վտանգ է սպառնում։

Բանն այն է, որ մի շարք աֆրիկյան երկրներում չղջիկի միսը որպես սննդամթերք են օգտագործում: Այնպես որ, թե որսի, թե կերակրի պատրաստման, եւ սնման ընթացքում վիրուսի ձեռքբերման հավանականություն է գործում:

Հավաքագրված տվյալների հիման վրա գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ Էբոլա հեմոռագիկ տենդը բարձր հավանականությամբ կարող է Նիգերիայում, Կարերունում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Գանայում, Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Անգոլայում, Տոգոյում, Տանզանիայում, Եթովպիայում, Մոզամբիկում, Բուրունդիում, Հասարակածային Գվիենայում, Մադագասկարում եւ Մալավիում տարածվել:

Առայժմ վարակման դեպքեր են արձանագրվել Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում եւ Սենեգալում:

ԱՀԿ-ի կողմից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, մահացու վտանգավոր վիրուսի զոհերի թիվը 2400-ի է հասել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել