• Latest news

Սեպտեմբերի 19-23-ը իսպանացի բժիշկները բարեգործական վիրահատություններ կկատարեն Արցախում

27 օգոստոսի, 2022  16:59

Արցախի հանրապետության առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Իսպանիայից կժամանի 40 հոգանոց բժշկական թիմ և կիրականացնի բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար: Բուժօգնությունը ցուցաբերվելու է չորս հիվանդանոցներում՝  Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում:

Վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.

  • Անոթային վիրաբուժություն
  • Պլաստիկ վերականգնողական վիրաբուժություն (հետայրվածք, վնասվածքային դեֆորմացվող սպիներ, ջլամկանային ապարատի հնացած և թարմ վնասվածքներ, փափուկ հյուսվածքների բարորակ գոյացություն)
  • Ինտերվենցիոն սրտաբանություն
  • Մանկական վիրաբուժություն
  • Ընդհանուր վիրաբուժություն (1. Որովայնի բաց և լապարասկոպիկ վիրահատություն, 2. Աճուկային ճողվածքի էնդոսկոպիկ վիրահատություն)
  • Ուրոլոգիա
  • Օդոնտոլոգիա

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ /047/94-13-50, «Արևիկ» բուժմիավորում՝ /047/94-55-01, «Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +37447421382, «Մարտունու ՇԲՄ» ՝  +37447821103 հեռախոսահամարներով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել