• Latest news

Սիգարետն ու աղը ռեւմատոիդ արթրիտի առաջացմա՞ն են հանգեցնում

16 սեպտեմբերի, 2014  13:44

Եթե ոչ միայն ծխող եք, այլ նաեւ՝ աղի ուտեստներ եք սիրում, ապա, Rheumatology ամսագրում հրապարակում գտած հետազոտական տվյալների համաձայն, ռեւմատոիդ արթրիտի առաջացման վտանգը կրկնակի անգամ պետք է աչքի առաջ ունենաք:

Հիշյալ եզրահանգմանը եկած փորձագետները ռեւմատոիդ արթրիտով ախտորոշված՝ 386 ծխող եւ 1886 չծխող մարդկանց սննդակարգի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ արյան նմուշներ են հավաքագրել: Համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ ծխող մադրկանց մոտ աղի չարաշահումը հիվանդության առաջացման կրկնակի ռիսկ է ենթադրում, հաղորդում է Medical Daily-ն:

«Հետազոտության արդյունքների համաձայն, ծխող մարդկանց մոտ ռեւմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը 54 տոկոսով աղի չարաշահմանն է պարտական», - նշել է Շվեդիայում գործող Ումեո համալսարանի հանրային առողջության, կլինիկական բժշկության եւ ռեւմատոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ, հետազոտողական խմբի ղեկավար Բյորն Սունդստրոմը՝ հավելելով, թե բացահայտումը կարող է լույս սփռել այն հարցի վրա, թե ինչ գործընթացների արդյունքում են ծխող մարդիկ հիվանդության նկատմամբ խոցելի դառնում:

«Եզրահանգումը, թե ծխող մարդկանց շրջանում աղի չարաշահումը ռեւմատոիդ արթրիտի առաջացման ռիսկի կարեւոր գործոն է հանդիսանում, կարող է նոր ինտրիգ մտցնել հիվանդության զարգացման համար պատասխանատու մեխանիզմների բացահայտման հարցում», - նկատել է նա: 

Ռեւմատոիդ արթրիտը վերջինն է ծխելու սովորության բացասական հետեւանքների երկար ցանկին միացել: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի ցուցմամբ, սիգարետի ծուխը մարդու գրեթե բոլոր օրգաններին վնաս հասցնելու եւ, ՄԻԱՎ-ի, թմրամոլության, ալկոհոլիզմի, ճանապարհային վթարների ու հրդեհի արդյունքում գրանցված մահացության ընդհանուր մակարդակի հետ համեմատությամբ, առավել բարձր ցուցանիշ դրսեւորելու հատկություն ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել