• Latest news

Էբոլա վիրուսով ֆրանսիացի բժշկուհի է վարակվել

18 սեպտեմբերի, 2014  10:44

Լիբերիայում Էբոլա հեմոռագիկ տենդով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ներկայացնող ֆրանսուհի է վարակվել: Այս մասին կազմակերպության կողմից տարածված հաղորդագրության մեջ է նշվում: Վարակված բժշկուհու անունը չի հաղորդվում: Վերջինս Ֆրանսիայի՝ տենդի ներկայիս համաճարակի ընթացքում վարակված առաջին քաղաքացին է հանդիսանում: Նա դեռեւս սեպտեմբերի 16-ին՝ հիվանդության առաջին ախտանշանների դրսեւորման պահից է կարանտինի մեջ հայտնվել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, առաջիկայում ֆրանսուհին հայրենիք է տեղափոխվելու՝ հատուկ բժշկական կենտրոնում մասնագիտական օգնության ստանալու համար:

Էբոլա հեմոռագիկ տենդի առաջին համաճարակը 1976թ.-ին է արձանագրվել եւ նկարագրվել: Առաջին բռնկման զոհերի թիվը 602 էր կազմում, մահացության մակարդակը՝ 90 տոկոս: Ներկայիս՝ ընթացիկ տարվա մարտ ամսից մոլեգնող համաճարակը ամենախոշորն է՝ զոհերի թվով, թեեւ մահացության 60-70 տոկոս ցուցանիշ է դրսեւորում: Այն Արեւմտյան Աֆրիկայի 5 երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Նիգերիայում եւ Սենեգալում է տարածում գտել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Այլուորդի հաղորդմամբ, տվյալ պահի դրությամբ մահացու վտանգավոր տենդով վարակման 4985 դեպք է գրանցվել, որից 2461-ը՝ մահվան ելքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել