• Latest news

Սիերա-Լեոնեի բնակիչները երեք օր տանը կմնան

18 սեպտեմբերի, 2014  18:21

Սիերա-Լեոնեի կառավարությունը, Էբոլա վիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով, երկրի բնակիչներին 72 ժամ տնից դուրս չգալու հորդոր է հղել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Արեւմտյան Աֆրիկայում գտնվող պետության իշխանությունների պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 6 մլն բնակիչների «տանը մնալու» արշավը սեպտեմբերի 19-ին է մեկնարկելու:

Տեղացի համաճարակաբանները հույս ունեն, որ վերը հիշատակված միջոցառման արդյունքում հնարավոր է Էբոլա վիրուսով հրահրված հեմոռագիկ տենդի տարածման դեմ լուրջ խոչընդոտներ հարուցել: Ենթադրվում է, որ երկրի քաղաքացիները, արշավի ողջ ընթացքում, միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում են փողոց դուրս գալու: Մինչ այդ, շուրջ 20 հազար կամավորներ շրջելու են բոլոր բնակելի տարածքներով՝ տենդից մահացածների մարմինները հեռացնելու եւ վարակվածներին հիվանդանոց տեղափոխելու նպատակով: Մի շարք հաստատությունների, օրինակ՝ դպրոցների բազայի վրա մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվածների համար նախատեսված մեկուսացման եւ խնամքի կենտրոններ են գործարկվելու:

Համաճարակի դեմ պայքարին միտված հատուկ գործողության՝ երկրի մայրաքաղաք Ֆրիթաունում գործող շտաբի ներկայացուցիչներն ակնկալում են, որ հիվանդների մեկուսացման արշավը վիրուսով վարակված մարդկանց բացահայտման դեպքերի 20 տոկոսի չափով ավելացման կարող է հանգեցնել:

Հոռետեսներն, այդուհանդերձ, կասկածանքով են վերաբերվում աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի՝ Սիերա-Լեոնեի՝ նախանշված արշավն արդյունավետ կերպով կազմակերպելու կարողությանը: Ավելին՝ մտահոգություններ կան, որ նմանատիպ միջոցառումները կարող են համաճարակի սրացման հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել