• Latest news

Ճապոնիայում դենգե տենդով վարակվածների թիվը 141-ի է հասել

19 սեպտեմբերի, 2014  11:38

Ճապոնիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, երկրում դենգե տենդով վարակվածների թիվը 141-ի է հասել:

Հիվանդության բոլոր դեպքերը Ճապոնիայի 47 նահանգներից ընդամենը 17-ում են գրանցվել: Վարակվածների մեծամասնությունը վերջին շրջանում մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնական այգիներից մեկը՝ Յոյոգի է այցելել, որտեղ, ենթադրաբար, վիրուսի տարածման համար պատասխանատու մոծակներ են բնակվում: Չնայած այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Տոկիոյի խոշոր այգիներից եւս մեկում՝ Ուենոյում է տենդով վարակման դեպք գրանցվել: Ընդ որում, վերջինս Յոյոգիից բավականին մեծ հեռավորության վրա է գտնվում: 

Հիվանդներից եւ ոչ մեկը վերջին մեկ ամսվա ընթացքում Ճապոնիայի սահմանները չի լքել: Այնպես որ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դենգե տենդն ընդամենը երկու շաբաթ տեւողությամբ ինկուբացիոն շրջան ունի, կարելի է արտասահմանում վարակման հավանականությունը բացառված համարել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը թեթեւ՝ առանց մահվան սպառնալիքի է ընթանում: Մինչ այդ, մայրաքաղաքում գործող երեք այգիներ այլեւս փակ են՝ այցելությունների համար: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված վիճակագրության համաձայն, ամեն տարի դենգե տենդով վարակվածների թիվը շուրջ 100 մլն-ի է հասնում: ճապոնիայում 2013թ.-ին ընդամենը 249 մարդ է այս հիվանդությամբ վարակվել: Ընդ որում, բոլորն էլ՝ արտասահմանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել