• Latest news

Սիերա-Լեոնեում կազմակերպված եռօրյա կարանտինը բարեհաջող ընթացք է գրանցել

22 սեպտեմբերի, 2014  09:45

Սիերա-Լեոնեի բնակիչների մեկուսացումը Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի շրջանակում բարեհաջող ընթացք է գրանցել: Երկրի քաղաքացիները, մահացու վտանգավոր հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով, 72 ժամ շարունակ տանն են մնացել: Կարանտինը սեպտեմբերի 22-ի կեսգշերին է ավարտվել: 

Երկրի իշխանությունների ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ, միջոցառման ընթացքում բժիշկներին հաջողվել է ընտանիքների երեք քառորդ մասին այցելել եւ բազմաթիվ հիվանդների գտնել: Սակայն, ներկայացուցչի գնահատմամբ, դեռեւս վաղ է վիրուսի նկատմամբ հաղթանակից խոսել:

Այդուհանդերձ, կարանտինի ընթացքում մայրաքաղաք Ֆրիթաունի երիտասարդ ակտիվիստները հարձակումներ էր գործել թաղման թափորների ուղղությամբ, քանի որ, տեղացիների համոզմամբ, հենց դրանք են հիվանդության տարածման գլխավոր պատճառը հանդիսանում: Իշխանությունները հավաստիացրել են, որ այսուհետ հուղարկավորությունները զինվորականների ուղեկցությամբ են ընթանալու: 

Reuters գործակալության հաղորդմամբ, համազգային կարանտինի ընթացքում հեմոռագիկ տենդից մահացած 92 մարդկանց դիակներ են հայտնաբերվել: Հիվանդությամբ վարակման՝ բացահայտված դեպքերի թիվը 56-ի է հասնում:

Միջոցառման ընթացքում շուրջ 30 հազար կամավորներ բացատրական աշխատանքներ են տարել երկրի բնակիչների շրջանում առ այն, թե ինչ պետք է անել՝ վիրուսից խուսափելու համար եւ, հիգիենային ապահովման նպատակով, շուրջ 1,5 մլն կտոր օճառ բաժանել: 

Էբոլա վիրուսով հրահրվող հիվանդության՝ Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող համաճարակը մինչ այժմ 2,6 հազար մարդու կյանք է խլել, ավելի քան 5 հազարը վարակվել են: Մահվան եւ վարակման դեպքերի գերակշիռ մեծամասնությունը երեք երկրների՝ Լիբերիային, Սիերա-Լեոնեին եւ Գվինեային են բաժին հասնում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել