• Latest news

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի արդի ուռուցքաբանությունում Հայաստանի հեռանկարներին նվիրված միջազգային գիտաժողով

28 փետրվարի, 2023  15:04

Սույն թվականի մարտի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում» (APRICOT 2023) միջազգային գիտաժողովը, որի հիմնական թեման է «Մագնիսական նանոնյութերը կենսաբժշկության մեջ. սինթեզ և ֆունկցիոնալացում»:

«APRICOT 2023» գիտաժողովին կմասնակցեն ֆիզիկոսներ, քիմիկոսներ և կենսաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Հնդկաստանից՝ քննարկելու նանոնյութերի արտադրության և բնութագրման վերջին զարգացումները և դրանց կենսաբժշկական կիրառությունները: Ցույց կտրվի նյութագիտության և կենսաբանական գիտությունների սերտաճումը: Գիտաժողովին պլենար զեկույցներով հանդես կգան պրոֆեսորներ Ալեքսանդր Մուկասյանը (Նոտր Դամի համալսարան, ԱՄՆ), Կարեն Մարտիրոսյանը (Տեխասի Ռիո Գրանդե հովիտ համալսարան, ԱՄՆ), Շիվաջի Փավարը (D.Y. Patil համալսարան, Հնդկաստան) և Մակիս Անգելակերիսը (Սալոնիկի Արիստոտել համալսարան, Հունաստան)։ Զեկուցումները նվիրված են կենսաբժշկական տարբեր ոլորտներում մագնիսական նանոհիբրիդներին, ինչպիսիք են կենսաբանական տարանջատումները, հիպերթերմիայով բուժումը, դեղերի առաքումը և տոքսինների հեռացումը, բժշկական ախտորոշումը և սենսորային սարքերը:

Գիտաժողովի ընթացքում կանցկացվի MaNaCa 3-րդ ամառային դպրոցը, որը «Twinning/Horizon 2020» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն է:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի 4-ը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է