Կրծքավանդակի ծավալը եւ կլորությունը առանցքային դեր են խաղում կանանց կրծքի գրավչության ընկալման մեջ, պարզել է Նյու Յորքի համալսարանի պլաստիկ վիրաբույժների նոր ուսումնասիրությունը: Հետազոտությունը հրապարակվել է Plastic and Reconstructive Surgery Global Open ամսագրում:
Կանանց մոտ կրծքագեղձի մեծացումը մինչ օրս ամենատարածված պլաստիկ վիրահատություններից մեկն է: Այնուամենայնիվ, սովորական մարդկանց տեսանկյունից կրծքերի գրավչության ընկալման վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել: Նախորդ աշխատանքները կենտրոնացած էին ոլորտի մասնագետների նախասիրությունների վրա:
Գիտելիքների այս բացը վերացնելու համար հետազոտողները ընտրել են 1000 մասնակիցների (52 տոկոսը կանայք են, 48 տոկոսը՝ տղամարդիկ) եւ կրծքագեղձի իմպլանտներով 25 պացիենտների նմուշ: Հեղինակները ձգտում էին առավելագույն բազմազանության՝ կրծքի չափի եւ ձեւի, մաշկի երանգի եւ պտուկների առումով: Մասնակիցները պետք է գնահատեին 25 կանանց կրծքերի լուսանկարները։
Պատասխանների վերլուծությունը ցույց է տվել, որ կրծքի ուրվագծի ավելի կլորացված եւ ամբողջական ձեւը գնահատվել է որպես շատ գրավիչ:
«Ուսումնասիրությունը պարզել է նաեւ հինգ պացիենտներից բաղկացած ենթախումբ, ովքեր ունեցել են գրավչության ամենաբարձր միջին ցուցանիշները: Այս ենթախմբում պացիենտներն ունեին կրծքի հստակ ուրվագիծ, կրծքի մի փոքր կախվածություն, կրծքերի մոտ դիրքավորում, իսկ պտուկից մինչեւ կրծքի ստորին հատվածը հեռավորությունը ավելի փոքր էր»,-եզրափակել են հեղինակները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր