• Latest news

Երեւանում կանցկացվի գլխի եւ պարանոցի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության միջազգային համագումարը

16 օգոստոսի, 2023  14:45

2023թ.սեպտեմբերի 29 - ից հոկտեմբերի 1-ը Երեւանում կկայանա գլխի եւ պարանոցի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության միջազգային համագումարը։ Այս մասին հայտնում է Պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան։ Այն տեղի կունենա DoubleTree by Hilton հյուրանոցում։ 

«Սիրելի բարեկամներ, Հայաստանում  գիտական համաժողովների ընթացքում բարի ավանդույթ դարձած մեր հանդիպումները, որոնց ընթացքում մենք հաստատում ենք ջերմ հարաբերություններ եւ փոխշահավետ համագործակցություն, մշտապես անցնում են գիտական բարձր մակարդակով եւ նորարարական մոտեցմամբ, ուստի դրանք միշտ իսկապես արդյունավետ են:

Ժամանակակից պրակտիկ բժշկության սրընթաց զարգացումը թելադրում է համագործակցության եւ փորձի փոխանակման անհրաժեշտություն: Այսօր էսթետիկ եւ վերականգնողական վիրաբուժությունը, ինչպես նաեւ դերմատոկոսմետոլոգիան զարգանում են արագ տեմպերով եւ դառնում են ավելի տարածված եւ պահանջված: Բազմաթիվ երկրների եւ բժշկական դպրոցների առաջատար գիտնականների եւ լավագույն մասնագետների կողմից այս ոլորտի արդի խնդիրների կոլեկտիվ եւ ազատ քննարկումները շատ օգտակար եւ կարեւոր են ոչ միայն փորձառու մասնագետների, այլեւ երիտասարդ բժիշկների համար: Այս կարգի ակադեմիական ֆորումները մեծ ներդրում են ունեցել բժշկագիտության զարգացման գործում։  Դրանք նաեւ խթանում են էսթետիկ բժշկության եւ պլաստիկ վիրաբուժության նորագույն, առավել արդյունավետ եւ անվտանգ բուժման մեթոդների ներդրումը Հայաստանում:

Կազմկոմիտեն կանի հնարավորը հետաքրքիր եւ հագեցած գիտական եւ մշակութային ծրագիր ապահովելու համար: Խոստանում ենք նաեւ շատ հաճելի անակնկալներ», – ասվում է Պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի եւ Համաժողովի նախագահ Արմեն Հովհաննիսյանի ուղերձում։

Համաժողովի ծրագիրը

Համաժողովի զեկուցողները

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել