• Latest news

ԱՀԿ-ն թարմացրել է COVID-19-ի բուժման ուղեցույցը. փոխվել են ռիսկի խմբերի գնահատականները

11 նոյեմբերի, 2023  12:50

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թարմացրել է COVID-19-ի բուժման ուղեցույցը՝ դրանում ներառելով վերանայված հանձնարարականները COVID-19-ի ոչ ծանր ձեւ ունեցող պացիենտների համար։

ԱՀԿ տեղեկացմամբ՝ ուղեցույցում ներառված են COVID-19-ի ոչ ծանր ընթացք ունեցող պացիենտների հոսպիտալացման ռիսկի թարմացված ցուցանիշները։

«COVID-19 վիրուսի ժամանակակից տեսակները, որպես կանոն, այնքան էլ ծանր չեն, իսկ իմունիտետի մակարդակն ավելի բարձր է շնորհիվ պատվաստման, ինչը հանգեցնում է ծանր հիվանդությունների եւ մահվան ռիսկի նվազման պացիենտների մեծ մասի համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Թարմացումը ներառում է COVID-19-ի ոչ ծանր ընթացք ունեցող հիվանդների հոսպիտալացման ռիսկի բազային գնահատականները։ «Չափավոր ռիսկի» նոր կարգի մեջ այժմ մտնում են այն անձինք, որոնք մինչ այժմ համարվել են բարձր ռիսկի խմբում գտնվողներ, ներառյալ տարեցները եւ/կամ քրոնիկական հիվանդություններ, հաշմանդամություն եւ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ։

Թարմացված ուղեցույցի համաձայն՝ բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում այն մարդիկ, ովքեր տառապում են իմունասուպրեսիայով, քանի որ նրանք նախկինի պես ենթակա են COVID-19-ով վարակվելու բարձր ռիսկի, ընդ որում՝ հոսպիտալացման հաճախակիությունը գնահատվում է 6 տոկոս։

Չափավոր ռիսկի խմբում  65-ից բարձր տարիքի այն մարդիկ են, որոնք տառապում են ճարպակալմամբ, դիաբետով եւ/կամ քրոնիկական հիվանդություններով, ներառյալ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը, երիկամների եւ լյարդի հիվանդությունները, քաղցկեղը, հաշմանդամները եւ նրանք, ովքեր ունեն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նրանք ենթարկվում են չափավոր ռիսկի, որի դեպքում հոսպիտալացումների հաճախակիությունը կազմում է 3 տոկոս։

Ցածր ռիսկի խմբում են այն անձինք, ովքեր «չեն մտնում բարձր կամ չափավոր ռիսկի խմբերի մեջ, ունեն հոսպիտալացման ցածր ռիսկ (0,5 տոկոս)»։ Մարդկանց մեծ մասը պատկանում է ցածր ռիսկի խմբին։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է