• Latest news

ԱՀԿ-ն երկրներին կոչ է արել ալկոհոլի եւ փրփրուն ըմպելիքների հարկեր մտցնել

6 դեկտեմբերի, 2023  10:27

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է նոր տվյալներ, որոնք վկայում են առողջության համար վնասակար մթերքների, ինչպիսին են ալկոհոլը եւ շաքարով քաղցրացված ըմպելիքները (ՇՔԸ) հարկման ցածր մակարդակի մասին։

Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ երկրների մեծ մասը չի օգտագործում հարկերը ավելի առողջ վարքի խթանման համար, ընդգծել է ԱՀԿ-ն։

Երկրներին օգնություն ցուցաբերելու համար ԱՀԿ-ն թողարկել է տեխնիկական ուղեցույց ալկոհոլի հարկերի քաղաքականության մասին։

Ամեն տարի աշխարհում 2,6 մլն մարդ մահանում է ալկոհոլ, ավելի քան 8 մլն մարդ՝ անառողջ սնունդ օգտագործելու պատճառով։ Ալկոհոլի եւ փրփրուն ըմպելիքների հարկերը թույլ կտան կրճատել մահերի թիվը։

Երկրների կեսը, որոնք վճարում են հարկեր ՇՔԸ-ի համար, հարկեր են վճարում նաեւ ջրի համար, ինչը ԱՀԿ-ն չի խրախուսում։ Չնայած 108 երկրներ հարկ են վճարում այս կամ այն քաղցրացված ըմպելիքի համար, աշխարհում միջինը այդ հարկի ակցիզը կազմում է գազավորված ըմպելիքի արժեքի ընդամենը 6,6 տոկոսը։

«148 երկրներ կիրառում են ալկոհոլային խմիչքների ակցիզներ ազգային մակարդակով։ Սակայն գինին ազատված է ակցիզից առնվազն 22 երկրներում, որոնց մեծ մասը գտնվում է եվրոպական տարածաշրջանում։ Աշխարհում միջինը ակցիզի բաժինը ամենաշատ վաճառվող գարեջրի համար կազմում է 17,2 տոկոս։ Սպիրտային խմիչքների ամենաշատ վաճառվող տեսակի համար այն կազմում է 26,5 տոկոս։

2017թ. կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ ալկոհոլի գինը 50 տոկոսով գերազանցող հարկերը կօգնեն կանխել ավելի քան 21 մլն մահ 50 տարում եւ մոտ 17 տրլն դոլարի լրացուցիչ եկամուտ կապահովեն։ Դա համարժեք է ութ խոշոր տնտեսությունների մեկ տարվա պետական եկամուտին»,- նշվել է ԱՀԿ հաղորդագրությունում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել