• Latest news

Յոգան 2 անգամ նվազեցրել է գոտկատեղի քրոնիկական ցավի արտահայտվածությունը. J. Orthop. Res

22 փետրվարի, 2024  14:15

Յոգան եւ նրա մեջ մտնող շնչառական վարժություններն ու գիտակցվածության պրակտիկաներն օգնում են նվազեցնել գոտկատեղի քրոնիկական ցավերը։ Այս մասին է վկայում Կատանձարոյի Մեծ Հունաստանի համալսարանի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Orthopaedic Research-ում։

Փորձին մասնակցել է գոտկատեղի ոչ սպեցիֆիկ ցավ ունեցող 10 եւ ցավ չունեցող 11 կին։ Նրանք զբաղվել են յոգայով շաբաթը երկու անգամ չորս շաբաթվա ընթացքում։ Յոգայի առաջին պրակտիկան անցկացվել է կլինիկայում, իսկ հետո կանայք զբաղվել են մարզչի հսկողությամբ, հեռավար։

Միջին ցավը տասը բալանոց վիզուալ սանդղակով կազմել է 6,80 բալ սկզբում։ Այն իջել է՝ հասնելով 3,30-ի յոգայի պարապմունքներից հետո։ Բացի այդ, կանանց մոտ ավելի քան չորս բալով բարելավվել է գոտկատեղի մկանների թուլանալու ունակությունը մարմինը թեքելիս։

Արդյունքները նշանակում են, որ յոգան կարող է դրական ազդեցություն ունենալ նյարդամկանային պատասխանի վրա մարմնի թեքման ժամանակ եւ մեղմել գոտկատեղի քրոնիկական ցավի ախտանշանները։  Հեղինակները նշել են, որ պահանջվում են յոգայի երկարաժամկետ էֆեկտների պարզման հետագա ուսումնասիրություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել