• Latest news

Ակնեի դեպքում դիետաներն անիմաստ են. մաշկաբան

27 փետրվարի, 2024  08:35

Շատ դեպքերում մարդիկ, առանց հասկանալու, թե մաշկի ի՞նչ տեսակ ունեն, ո՞ր խնամքի միջոցն է իրենց համար լավ, որը՝ վատ, գովազդներին հավատալով խնամքի միջոցներ են օգտագործում, հետո բարդացումներով գալիս մաշկաբանի մոտ: Այս մասին  NEWS.am Medicine-ի հետ զրույցում՝ խոսելով ակնեի առաջացման պատճառների և բուժման տարբերակների մասին,  ասաց Տանիելյան կլինիկայի մաշկաբան Հարություն Տանիելյանը:

Ի՞նչ է ակնեն եւ ինչո՞ւ է առաջանում

Սեռական հասունացման շրջանում ճարպագեղձերի գերաշխատանքի և ծակոտիների խցանման պատճառով դեռահասների մոտ առաջանում է ակնե: Խնդիրն ուղեկցվում է  մաշկի գերճարպարտադրությամբ և մաշկի վրա առաջացած սև կետիկների, կարմիր թարախաբշտերի, սպիների և հետքերի տեսքով: Հիմնականում արտահայտվում է դեմքի վրա, առավել քիչ՝ պարանոցի, կրծքավանդակի, մեջքի, ուսերի հատվածում: Մաշկաբան Հարություն Տանիելյանի խոսքով, աղջիկների և տղաների մոտ ակնե առաջանում է հավասարապես, սակայն աղջիկներն ավելի հաճախ են դիմում մաշկաբանին:

Սննդի ազդեցությունը ակնեի առաջացման եւ բարդացման վրա

Հասարակության շրջանում տարածված կարծիք կա, թե սնունդը նույնպես կարող է ակնեի առաջացման պատճառ դառնալ: Մաշկաբանի խոսքով, սակայն, սննդի ազդեցությունը ակնեի առաջացման կամ սրման վրա որևէ կերպ ապացուցված չէ:

«Տարբեր բաներ են հորինում, իբր չի կարելի կաթնամթերք, ձու, շոկոլադ ուտել, բայց դա ապացուցված չէ: Ակնեի դեպքում անիմաստ է որևէ դիետայի հետևելը,-ասում է Հարություն Տանիելյանը:

Տարածված կարծիքներից  մեկն էլ այն է, որ ակնեի դեպքում դեմքը ջրով լվանալն արգելված է, մաշկաբանի խոսքով, սակայն, դա ուղղակի միֆ է:

Խնամքի միջոցների եւ կոսմետիկայի օգտագործումը ակնեի ժամանակ

Ակնեի ժամանակ դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումը ցանկալի չէ, քանի որ քսուքները կարող են խցանել դեմքի ծակոտիները և ավելի բարդացնել խնդիրը: Մաշկաբանի խոսքով, հայաստանյան շուկայում մեծ տարածում ունեցող էժամնագին կոսմետիկայի օգտագործումը դեռահասության շրջանում ոչ միայն ակնեի բարդացման, այլև առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:

Մաշկաբան Հարություն Տանիելյանն հորդորում է ակնեի առաջացման դեպքում դիմել մաշկաբանին, ընդունել նրա կողմից նշանակված դեղորայքը, խուսափել անհայտ ծագման, էժանագին խնամքի միջոցների և դեկորատիվ կոսմետիկայի  օգտագործումից և  չհետևել համացանցում տարածված ակնեի դեմ պայքարի մեթոդներին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել