• Latest news

Ինտենսիվ մարզումները խթանում են կուշտ լինելու մոլեկուլների առաջացումը. Nature

23 մարտի, 2024  08:42

Սթենֆորդի բժշկական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ինտենսիվ ֆիզիկական վարժություններից հետո մարդու օրգանիզմում առաջանում են «կուշտ լինելու հատուկ մոլեկուլներ»։ Այդ նյութերն առաջանում են դիաբետի դեմ օգտագորվող մետֆորմին հանրահայտ դեղի ընդունման արդյունքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում։

Դիաբետ ունեցող մարդկանց (որոնք ընդունել են մետֆորմին արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար) արյան ուսումնասիրման ժամանակ գիտնականները պարզել են, որ այդ դեղամիջոցը խթանում է lac-phe անվանմամբ մոլեկուլի առաջացմանը։ Lac-phe-ն երբեմն անվանում են «կուշտ լինելու մոլեկուլ» նյութափոխանակությունը կարգավորելու եւ ախորժակի կառավարումը բարելավելու նրա ունակության պատճառով։

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմում lac-phe-ի քանակը կարելի է ավելացնել ոչ միայն դեղերով, այլեւ ֆիզիկական բեռնվածությունների օգնությամբ։ Գիտնականները պարզել են, որ «կուշտ լինելու մոլեկուլների» առաջացումն արագանում է ինտենսիվ մարզումների ավարտին։

Բանն այն է, որ դժվար մարզումները կարող են խթանել գլյուկոզայի տրոհումը օրգանիզմում (դրանով իսկ իջեցնելով արյան մեջ շաքարի մակարդակը) եւ ուժեղացնել հյուսվածքներում լակտատի (կաթնաթթվի) գոյացումը։ Լակտատը բջջային նյութափոխանակության արդյունք է, որն առաջանում է մկանների զգալի ծանրաբեռնվածության դեպքում։ Գիտնականները lac-phe-ն բնութագրել են որպես լակտատի եւ ամինաթթուների «խառնուրդ», որը կոչվում է ֆենիլալանին։

Մասնագետների կարծիքով՝ հենց lac-phe-ի առաջացմամբ է պայմանավորված քաղցի զգացողության բացակայությունը ինտենսիվ վարժություններից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է