• Latest news

ՀՀ առողջապահության նախարարը բացատրել է «Առողջ ծերացում» ծրագրի էությունը

22 մարտի, 2024  21:10

«Առողջ ծերացում» ծրագրի, որը ներդրվել է Հայաստանում, նպատակը մարդու տարիքի հանդեպ վերաբերմունքը փոխելն է, այն է՝ «թոշակի տարիքը բնավ չի ենթադրում եւ չի նշանակում պասիվ կենսակերպ։ Այս մասին Ազգային ժողովում, առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կառավարության 2021-2026թթ. ծրագրի իրականացման եւ արդյունավետության ընթացքի մասին 2023թ. հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 22-ին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այդ ծրագիրը, նրա խոսքով, կրթական եւ գործնական բաղադրիչներ ունի։

«Մեր շահառուները սովորում են լինել ֆիզիկապես ակտիվ։ Ընդ որում, նման ակտիվությունը չի վնասի նրանց առողջությանը։ Բացի այդ, նրանք ուսումնասիրում են նյարդաբանական վարժությունների մի ամբողջ համալիր, որն օգնելու է նրանց պահպանել կոգնիտիվ հիշողությունը։ Այդ ծրագիրը լայն արձագանք է առաջացրել մեր տարեց քաղաքացիների շրջանում»,- ասել է Ավանեսյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է նախարարը, ծրագիրն իրականացվում է առայժմ միայն Երեւանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է