• Latest news

Հղիության ժամանակ էպիլեպսիայի դեմ օգտագործված դեղերը կապում են աուտիզմի հետ. Healthday

25 մարտի, 2024  10:36

Աուտիզմի հավանականությունը կարող է ավելանալ ցնցումների դեմ օգտագործվող դեղերից հղիության ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Healthday-ը։

Օգտագործելով դեղերի նշանակման մասին բժշկական քարտերի տվյալները՝ գիտնականները պարզել են այն հղի կանանց, որոնք կարող էին ցնցումների դեմ դեղեր օգտագործել։ Աուտիզմի տարածվածությունը նրանց երեխաների շրջանում համեմատել են այն մայրերի երեխաների հետ, որոնք հղիության ընթացքում նման դեղեր չեն օգտագործել։

Ութ տարեկանում աուտիկ սպեկտրի խանգարումների հաճախակիությունը կազմել է 1,9 տոկոս 4 մլն երեխաների համար, որոնք չեն ենթարկվել հակացնցումային դեղերի ազդեցությանը ներարգանդային զարգացման փուլում։

Էպիլեպսիա ունեցող այն կանանց երեխաների մոտ, որոնք չեն ընդունել դեղեր, աուտիզմի հաճախակիությունը կազմել է 4,2 տոկոս։

Նրանց մոտ, որոնց մայրերն ընդունել են հակացնցումային դեղեր հղիության ժամանակ, աուտիկ խանգարումների հաճախակիությունը կազմել է 4-10,5 տոկոս՝ կախված դեղի տեսակից։ Աուտիզմի ամենամեծ հավանականությունը կապված է եղել վալպրոատոմ դեղամիջոցի օգտագործման հետ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է