Վիտամիններին պետք է հետևել ամբողջ տարվա ընթացքում, որոնք ձեռք են բերվում ինչպես դեղատնային համակարգով, այնպես էլ մթերային խանութների համակարգով։ Այս մասին Երեւան-Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ ասել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։
Նա բացատրեց, որ դա հատկապես վերաբերում է գարնանը, երբ մարդու մարմինը դուրս է գալիս ձմեռվանից՝ զգալի ուժեր կորցնելով, երբ մարդն ունենում է հոգնածություն, անտարբերություն, քնկոտություն և անբավարար աշխատունակություն։
Օնիշչենկոն հիշեցրել է, որ վիտամիններն անհրաժեշտ բաղադրիչ են, որոնք օրգանիզմում չեն կուտակվում, ուստի դրանք պետք է ընդունել։
«Իհարկե, լավագույնն է վիտամիններ ստանալ բնական սննդի միջոցով, բայց, ցավոք, մարդու ներկայիս կենսակերպով դուք չեք կարող անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ ստանալ բնական սննդի միջոցով, ուստի դրանք պետք է զուգակցվեն հաբային վիտամինների հետ»,- ավելացրեց նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր