• Latest news

Քնած ժամանակ շնչառության դադարելու դեպքում օգնում է հիպոգլոսային նյարդի խթանման իմպլանտը. Pediatrics

12 ապրիլի, 2024  14:37

Հիպոգլոսային նյարդի խթանումը քնի ապնոէից  ազատել է Դաունի համախտանիշով 4-ամյա տղային: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PEDIATRICS ամսագրում:

Քնի օբստրուկտիվ ապնոէն ազդում է, ընդհանուր առմամբ, երեխաների մոտ 5%-ի և Դաունի համախտանիշով երեխաների 80%-ի վրա: Այս վիճակում շնչառությունը դադարում է քնի ժամանակ (հաճախ ուղեկցվում է խռմփոցով) և զարգանում է թթվածնի անբավարարություն, ինչը հանգեցնում է ուղեղի և թոքերի զարգացման խանգարմանը։ Մեծահասակների մոտ քնի ապնոէն մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը:

2023 թվականի մայիսին գիտնականները Դաունի համախտանիշով և քնի ապնոէով տառապող 4-ամյա տղայի մոտ տեղադրեցին մի սարք՝ լեզուն կառավարող նյարդը խթանելու համար: Սարքը հայտնաբերում է, երբ շնչուղիներն արգելափակված են, և էլեկտրական իմպուլս է ուղարկում հիպոգլոսային նյարդին, որի հետևանքով առաջ է շարժվում՝ դրանով իսկ բացելով շնչուղիները: Իմպլանտացիայի մեթոդը փոփոխվել է, որպեսզի չխանգարի երեխայի աճին։

Մեկ ամիս անց հիվանդի քունը լավացել է, իսկ ապնոէի ծանրությունը նվազել է 40%-ով։ Այժմ նա կարող է քնել օրական մոտ 10 ժամ։ Նախկինում տղան ստիպված էր քնել ապնոէի CPAP թերապիայի հատուկ դիմակով, որը նա հանում էր օրական մինչև 15 անգամ։ Միևնույն ժամանակ, ծնողները ստիպված էին լինում արթնանալ՝ օգնելու նրան։ Տղայի ընտանիքը նշել է, որ նա առավոտյան սկսել է ավելի հեշտ արթնանալ, սովորելիս ավելի երկար է պահել ուշադրությունը, և բառերի իմացությունը նույնպես զգալիորեն արագացել է։

2014 թվականին ԱՄՆ-ում հաստատվել է հիպոգլոսային նյարդի խթանման սարք։ Մեկ տարի անց դրա արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցվել է դեռահասների, իսկ այժմ՝ փոքր երեխաների համար: Ադենոիդների և նշագեղձերի հեռացումը սովորաբար օգտագործվում է երեխաների բուժման համար, բայց դա միշտ չէ, որ արդյունավետ է Դաունի համախտանիշով երեխաների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել