• Latest news

Գիտնականները ստեղծել են ուղեղի ամենափոքր իմպլանտ խթանիչը

13 ապրիլի, 2024  23:47

Ռայսի համալսարանի ինժեներները ստեղծել են ուղեղի ամենափոքր իմպլանտ խթանիչը, որը փորձարկվել է  մարդու վրա:

Էներգիայի մագնիսաէլեկտրական փոխանցման նորարարական տեխնոլոգիայի շնորհիվ սիսեռի չափի սարքը, որը մշակվել է Ջեյկոբ Ռոբինսոնի Rice լաբորատորիայում Motif Neurotech-ի և բժիշկներ Սամիր Շեթի և Սունիլ Շեթի հետ համատեղ, կարող է անլար սնուցում ստանալ  արտաքին հաղորդիչի միջոցով և օգտագործվել կոշտ ուղեղային թաղանթի միջով ուղեղը խթանելու համար:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Սարքը, որը հայտնի է որպես Թվայնացված ծրագրավորվող վերուղեղային թերապիա (DOT), կարող է  հեղափոխել դեղորայքակայուն դեպրեսիայի և հոգեկան կամ նյարդաբանական այլ խանգարումների բուժումը՝  դառնալով թերապևտիկ այլընտրանք, որն ապահովում է հիվանդի համար ավելի մեծ ինքնավարություն և հասանելիություն, քան ներկայիս նեյրոստիմուլյացիայի վրա հիմնված բուժման մեթոդները և պակաս ինվազիվ է, քան ուղեղ-համակարգիչ մյուս ինտերֆեյսերը (BCI):

«Այս հոդվածում մենք ցույց ենք տալիս, որ մեր սիսեռի չափի սարքը կարող է ակտիվացնել գլխուղեղի շարժիչային կեղևը, ինչի արդյունքում հիվանդը շարժում է ձեռքը: Ապագայում մենք կարող ենք իմպլանտը տեղադրել ուղեղի այլ մասերի վրա, օրինակ՝ նախաճակատային կեղևի վրա, որը, ինչպես մենք ենք ակնկալում, կբարելավի  դեպրեսիա  կամ այլ խանգարումներ ունեցող մարդկանց  կատարողական գործառույթը»,- նշել են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել