• Latest news

Ինչո՞ւ են երեխաները սովորաբար ավելի հեշտ տանում COVID-19-ը, քան մեծահասակները

17 ապրիլի, 2024  08:38

Ինչո՞ւ են երեխաները սովորաբար ավելի հեշտ տանում COVID-19-ը, քան մեծահասակները:

Քիթն, ըստ երևույթին, գիտի, թե ինչու են երեխաները հիվանդանում COVID-19-ի ավելի թեթև ձևով, քան տարեցները, ասվում է նոր հետազոտության մեջ:

Լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ քթի ներքին մակերևույթը պատող բջիջներն ավելի հաճախ են արագ իմունային արձագանք տալիս COVID-19-ին երիտասարդների շրջանում, քան տարեցների մոտ:

Հետազոտության համար գիտնականները կուլտիվացրել են առողջ երեխաների, մեծահասակների և տարեցների քթի բջիջները:

Այնուհետև բջիջների կուլտուրաները ենթարկել են COVID-19 կորոնավիրուսի ազդեցությանը, և դրանց արձագանքը վերահսկել լաբորատորիայում:

Երեք օր անց երեխաների քթի բջիջներն արագ արձագանքել են վիրուսին՝ մեծացնելով ինտերֆերոնի արտազատումը՝ ազդանշանային սպիտակուց, որը ծառայում է որպես վիրուսներից օրգանիզմի առաջին պաշտպանական գիծ: Ինտերֆերոնները ստիպում են մերձակա բջիջներին ուժեղացնել սեփական հակավիրուսային պաշտպանությունը՝ բարձրացնելով իմունիտետը:

Սակայն տարիքի հետ այս վաղ հակավիրուսային արձագանքը դառնում է ավելի նվազ արտահայտված: Իրականում, տարեց մարդկանց քթի բջիջները, որպես կանոն, ավելի շատ վարակիչ վիրուսային մասնիկներ են արտադրում, որոնք նպաստում են վիրուսին տարածվել ամբողջ օրգանիզմում:

Երեխաների քթի բջիջներում հակավիրուսային ավելի ուժեղ պատասխանը կարող է բացատրել, թե ինչու են երիտասարդների շրջանում COVID-19-ի  ախտանիշներն ավելի թեթև ձևով դրսևորվում, ասում են հետազոտողները:

Բացի այդ, տարեցների քթի բջիջներում հայտնաբերված վնասվածքի և վիրուսի ռեպլիկացիայի բարձր լինելը կարող է պատասխան լինել այն հարցին,լ, թե ինչու են նրանք ավելի հակված COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդանալուն:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել