• Latest news

Հոկտեմբերի 22-ը Կակազողների միջազգային օրն է

22 հոկտեմբերի, 2014  18:02

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, աշխարհում նշվում է Կակազողների միջազգային օրը (International Stuttering Awareness Day): Գաղափարը Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիայինն է, որը հիմնադրվել է 1995 թվականին եւ իրեն կոչում է “միջազգային մակարդակով բոլոր կակազող մարդկանց խոսափողը”:

Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն, կակազել է կոչվում խոսքի խանգարումը, որը բնորոշվում է հնչյունների, վանկերի եւ բառերի հաճախակի կրկնությամբ կամ երկարաձգմամբ, ինչպես նաեւ խոսքում հաճախակի կանգառով կամ անվճռականությամբ, որը խաթարում է դրա ռիթմիկ ընթացքը: Կարծիք կա, որ կակազելու երեւույթը նույնքան հին է, որքան խոսքը, քանի որ այդ խնդրի մասին առաջին հիշատակումները մեզ են հասել հնագույն ժամանակներից:

Ինչ վերաբերում է այդ հիվանդության տարածմանը, ապա հստակ վիճակագրություն, ցավոք, չկա, բայց համարվում է, որ կակազում է մեծահասակների շուրջ 1%-ը: Սակայն ավելի հաճախ կակազում են 2-6 տարեկան երեխաները, ընդ որում, տղաները երեք անգամ ավելի շատ, քան աղջիկները:

Այսօր մեծ թվով հայտնի մարդիկ են կակազում: Շատերին խոսքի այդ խանգարումը չի խանգարել ճանաչում ձեռք բերել եւ իրենց տեղն ունենալ այնպիսի ոլորտներում, որտեղ սահուն խոսք է պահանջվում: Օրինակ՝ կակազել են Մովսես մարգարեն, հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը, փիլիսոփա Դեմոսֆենեսը, Ուինսթոն Չերչիլը, Մերլին Մոնրոն եւ Իսահակ Նյուտոնը: Ժամանակակից հայտնիներից կակազում են Բրյուս Ուիլիսը, Արտեմի Տրոիցկին եւ այլք:

Կակազող եւս մեկ ճանաչված անհատ է Մեծ Բրիտանիայի Գեորգ VI թագավորը: Այն մասին, թե ինչպես է լոգոպեդ Լայոնել Լոգը նրան օգնել հաղթահարել այդ խնդիրը, “Թագավորն է խոսում” ֆիլմն է նկարահանվել, որն Օսկարի է արժանացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել