Վերջերս իրականացված հետազոտությամբ նոր բացահայտումներ են ձեռք բերվել, որոնց օգնությամբ առաջիկայում Պարկինսոնի հիվանդության բուժմանը միտված առավել արդյունավետ միջոցների մշակման մի շարք հնարավորություններ գործի կդրվեն:
Լոնդոնի համալսարանական քոլեջը ներկայացնող գիտնականները լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում, մասնավորապես, պարզել են, որ կրծողների մոտ սինապսների՝ ուղեղի բջիջների միջեւ գործող միացությունների կորուստը կարող է Wnt անվամբ հայտնի սպիտակուցների սխալ աշխատանքի արդյունքը լինել: Եթե հետագայում հնարավոր լինի ապացուցել, որ հենց հիշյալ սպիտակուցն է Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառներից մեկը հանդիսանում, կարելի է փորձեր ձեռնարկել՝ դրա վրա համապատասխան ազդեցություն ապահովող եւ, արդյունքում, հիվանդության առաջացումը կանխարգելող դեղամիջոցների մշակման ուղղությամբ:
Այսօր Պարկինսոնի հիվանդությամբ ախտորոշված հիվանդների մեծ մասը Լեւոդոպ անվամբ հայտնի դեղամիջոցի օգնությամբ է բուժում ստանում: Այն դեռեւս 50 տարի առաջ է գործածության մեջ մտել եւ հիվանդության ախտանշանները քաղորկելու, բայց ոչ՝ բուժելու, ներուժ է դրսեւորում: Հիվանդությունը բուժող կամ թեկուզ զարգացումը դադարեցնող դեղամիջոցներ դեռեւս չեն մշակվել:
Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող քրոնիկ նյարդաբանական խանգարում է, որի առկայության պարագայում գլխուղեղի նեյրոնները քայքայվում են եւ մահանում: Ներկայումս երկրագնդի ավելի քան 7,5 մլն բնակիչներ այս հիվանդությամբ են տառապում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր