• Latest news

Երեւանում մեկնարկել է մանկական անեսթեզիոլոգիայի սիմպոզիումը

25 հոկտեմբերի, 2014  12:46

Երեւանում այսօր, հոկտեմբերի 25–ին, մեկնարկել է մանկական անեսթեզիոլոգիայի երկրորդ սիմպոզիումը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Արաբկիր» ԲԿ-ի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի
Վիրահատական բլոկի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Խաչատուր Քյուրքչյանն է պատմել, առաջին անգամ նման սիմպոզիում կազմակերպվել էր 2011 թվականին:

Սիմպոզիումի ընթացքում զեկույցներ են ներկայացվելու մանկական անեսթեզիոլոգիայի ֆունդամենտալ թեմաների շուրջ: Մասնավորապես, Խաչատուր Քյուրքչյանի խոսքով, քննարկվելու է, թե ինչպես է պետք գնահատել հիվանդի վիճակը՝ նախքան վիրահատությունը, ինչպես է պետք նրան վիրահատությանը նախապատրաստել, ինչ բարդություններ կարող են լինել եւ ինչ մոտեցումներ են անհրաժեշտ՝ դրանցից խուսափելու համար:

Սիմպոզիումին մասնակցում են հայաստանցի մանկական անեսթեզիոլոգները եւ հյուրեր այլ երկրներից, մասնավորապես՝ Օգանես Գեոդակյանը՝ Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցից (Ռուսաստան), եւ Մարկուս Վայսը՝ Ցյուրիխի համալսարանական կլինիկայից (Շվեյցարիա): Խաչատուր Քյուրքչյանի խոսքով՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնը արդեն մի քանի տարի շարունակ համագործակցում է Ցյուրիխի համալսարանական կլինիկայի հետ, եւ այդ համագործակցության շնորհիվ հայ անեսթեզիոլոգները կարեւոր գիտելիքներ եւ օգնություն են ստացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է