• Latest news

5 պատճառ առ այն, թե ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում

26 հոկտեմբերի, 2014  21:13

Կյանքի միջին տեւողությունը Միացյալ Նահանգներում ամենաբարձր ցուցանիշի է հասել. հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հավաստիացմամբ, 2012թ.-ին ծնված տղաները կարող են միջինը 78 տարի եւ 9,5 ամիս տեւողությամբ կյանք ապրել, իսկ աղջիկները՝ 81,2 տարի: Եւ մինչ գիտնականներն ամենաբազմազան հիմնավորումներն են բերում՝ երկարակեցության գենդերային տարբերության մեկնությունը տալու համար, ստորեւ դրանցից 5-ն ենք ներկայացնում, որոնք, NewsMax Health-ի դիտարկմամբ, իրոք կարող են խնդրո առարկա տարբերության ակունքները կազմել: 

Աղջիկներն ավելի դիմացկուն են՝ արգանդում. հետազոտությամբ ապացուցվել է, որ իգական սեռի նորածինների շրջանում նախածննդյան ինֆեկցիայով կամ արգանդում առաջացած այլ հիվանդություններով լույս աշխարհ գալու նշանակալիորեն ցածր ռիսկ է գործում: Երեւույթի պատճառն այն է, որ նախածննդյան շրջանում աղջիկները տղաներից ավելի արագ են ֆիզիկապես զարգանում, ինչը նշանակում է, որ վաղաժամ լույս աշխարհ գալու դեպքում թոքերի եւ ուղեղի թերզարգացածությունից մահանալու նվազ ռիսկի են ենթարկվում:

Կանայք հակված չեն քաջագործությունների. անկանխատեսելի վնասվածքները ամերիկացի տղամարդկանց շրջանում մահացության երրորդ պատճառն են հանդիսանում՝ ի տարբերություն կանանց, որոնց պարագայում ցուցանիշը վեցերորդն է: Երեւույթի պատճառն այն է, որ ուղեղի՝ պատասխանատվության եւ ռիսկի հաշվարկի հետ կապված ճակատային հատվածները տղամարդկանց մոտ առավել դանդաղ են զարգանում եւ կարող են ավելորդ ռիսկի ենթարկվելու պատճառ դառնալ: 

Կանանց մոտ սրտանոթային հիվանդություններն առավել ուշ տարիքում են ի հայտ գալիս. սրտանոթային հիվանդությունները շարունակում են թե տղամարդկանց, եւ թե կանանց շրջանում մահացության համար առաջին պատճառը մնալ: Այդուհանդերձ, հիշյալ բարդությունները տղամարդկանց մոտ ավելի վաղ՝ կյանքի 3-4 տասնամյակի ընթացքում են գլուխ բարձրացնում, մինչդեռ կանանց պարագայում 10 տարի ուշացումով են ի հայտ գալիս, քանի որ նրանց օրգանիզմը զարկերակներն ամուր եւ ճկուն պահող էստրոգների մեծ պաշար է պարունակում:

Կանանց սոցիալական ցանցն ավելի ամուր է. 2010թ.-ին իրականացված հետազոտությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ամուր սոցիալական ցանց ունեցող մարդիկ, նվազագույն շփում ապահովողների հետ համեմատությամբ, մահվան՝ 50 տոկոսի չափով ցածր վտանգի են ենթարկվում: Իսկ ամուր սոցիալական կապերը, որպես կանոն, առավելապես կանանց են հատուկ:

Կանայք ավելի ուշադիր են՝ սեփական առողջության նկատմամբ. Հետազոտությամբ ապացուցվել է, որ տղամարդկանց շրջանում մեկ տարվա կտրվածքով բժշկական ստուգման ներկայանալու՝ 24 տոկոսով ցածր եւ խոլեստերինի հերթական հետազոտությունը բաց թողնելու՝ 22 տոկոսով բարձր հավանականություն է գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է