• Latest news

Ամերիկացի գիտնականները թղթային թեստ են մշակել՝ Էբոլայի արագ վերհանման նպատակով

28 հոկտեմբերի, 2014  12:48

Ամերիկացի գիտնականները մի շարք հայտնագործություններով են հանդես եկել, որոնք Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ մղվող պայքարին արագացում կարող են հաղորդել: Նորահայտ կարեւորագույն մշակումներից մեկը արյան մեջ վիրուսի առկայությունը ստուգող թղթային թեստին է վերաբերում, որից ցանկացած՝ բժշկական կրթություն չունեցող մարդ կարող է օգտվել: Մինչ այդ էլ, ինչպես արդեն հաղորդել ենք, արյան արագ մաքրման նպատակով կիրառման ենթակա արհեստական փայծաղ է ստեղծվել:

Վերջերս Հարվարդի համալսարանին կից գործող Վայսի բոստոնյան ինստիտուտի գիտաշխատողներն իրենց բացահայտումների մասին պատմող հրապարակումներով են հանդես եկել՝ Nature Medicine ամսագրում: Ինչպես արդեն հաղորդվել է, գիտնականներն արհեստական փայծաղը E. coli-ով եւ ոսկեգույն ստաֆիլակոկով վարակված լաբորատոր առնետների նկատմամբ են փորձարկել, ինչի արդյունքում կենդանիների 89 տոկոսը արյան մաքրման շնորհիվ կենդանի են մնացել: Գիտական հաստատությունը ներկայացնող մասնագետների վկայությամբ, արհեստական փայծաղը կարող է նաեւ Էբոլա հեմոռագիկ տենդի բուժման գործում նշանակալի օգտակարություն ապահովել: Նշենք, որ մարդու օրգանիզմում միջինը 5 լիտր արյուն կարելի է գտնել, որի մաքրման համար նորահայտ սարքն ընդամենը 5 ժամ է պահանջում:

Նույն ինստիտուտը ներկայացնող փորձագետները նաեւ օրգանիզմում Էբոլա վիրուսի առկայությունը առավելագույն ճշգրտությամբ որոշող, հեղափոխական պարզունակությամբ աշխատող թեստ են մշակել: Նրանց 12 ժամվա ընթացքում հաջողվել է ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ կայուն թղթային թեստ ստանալ, որը 30 րոպե անց արդեն իսկ առաջին արդյունքներն է ի ցույց դրել: Թեստի մշակման նպատակով գիտնականները սինթետիկ սպիտակուցների, մոլեկուլների, ամինաթթուների, էնզիմների եւ ռիբոսոմների մի ողջ կենսաբանական կոկտեյլ են ստեղծել, ինչը, սուբլիմացիոն չորացման ենթարկվելուց հետո, սովորական թղթի վրա է արտատպվել: Որպեսզի թեստն աշխատի, հարկավոր է դրա վրա ընդամենը մեկ կաթիլ ջուր ցանել: Արյան մեջ պատոգենի առկայության պարագայում թղթի «կետերն» ընդամենը կես ժամվա ընթացքում կարող են գունափոխման ենթարկվել: Պարզությամբ ցանկացած մարդու համար հասանելի թեստի ինքնարժեքն էլ, Reuters գործակալության հաղորդմամբ, ընդամենը 20 ԱՄՆ դոլար է կազմում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել