• Latest news

ԱՄՆ-ում երկրորդ բուժքույրն է Էբոլայից ապաքինվել

29 հոկտեմբերի, 2014  09:30

Լիբերիացի հիվանդից Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված ամերիկացի բուժքույր Էմբեր Վինսոնը դուրս է գրվել Ջեորջիա նահանգի Ատլանտա քաղաքում գործող հիվանդանոցից: 

«Այնքան երախտապարտ եմ, որ ապաքինվելու հնարավորություն ունեցա: Աստված ամեն ինչ կարող է անել», - USA Today-ի վկայակոչմամբ, նշել է նա՝ լրագրողների հետ բժիշկների եւ հարազատների ներկայությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ Էմբեր Վինսոնը Դալասի հիվանդանոցներից մեկում հեմոռագիկ տենդից մահացած լիբերիացի Թոմաս Դունկանի խնամքն իրականացնելիս էր մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվել: Նրա հետ միասին եւս մեկ բուժքույր՝ Նինա Ֆեմն էր վարակակիր դարձել, ով Մերիլենդ նահանգի հիվանդանոցներից մեկում կազմակերպված բուժումը հաջողությամբ ավարտելուց հետո Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման էր մեկնել:

ԱՀԿ-ի տվյալներով, հոկտեմբերի 25-ի դրությամբ, ողջ աշխարհում Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 4922-ի է հասնում, վարակվածներինը՝ 10141-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել