• Latest news

Գենետիկ թեստ պետք է անցնեն միայն կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկով կանայք – փորձագետներ

26 դեկտեմբերի, 2013  16:39

USPSTF-ը ( Կանխարգելիչ աշխատանքային խումբ ) հաստատեց իր նախորդ` 2005  թվականի իր խորհուրդներն այն մասին, որ միայն կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան անամնեզով սահմանփակ թվով կանայք պետք է անցնեն  կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող BRCA1 եւ BRCA2 գեների գեների մուտացիաների հայտնաբերման թեստը:

Նույնիսկ այս կանայք, BRCA գենետիկ անալիզը հանձնելուց առաջ, պետք է խորհրդակցեն ընտանեկան բժշկի հետ:

Կանանց շրջանում գենետիկ թեստերի հանդեպ հետաքրքրությունը մասնակիորեն աճեց մայիսին  հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի կատարած հայտարարությունից հետո։ Ջոլին կատարել է երկկողմանի մաստէկտոմիա, քանի որ եղել է BRCA1 գենի կրող:

Խնդիրն այն է, որ գոյություն ունեն BRCA գենի հազարավոր մուտացիաներ:  Բժիշկները հաստատեցին, որ որոշ մուտացիաներ բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը, բայց  կան նաեւ մուտացիաներ, որոնց ազդեցությունն աննշան է կամ նույնիսկ հաստատված չէ, տեղեկացնում է Newsmax Health-ը։

 «Գոյություն ունի մուտացիաների մի ամբողջ շարք:  Շատ հաճախ կանայք, թեստավորման ժամանակ ստանալով բացասական պատասխան, որը մենք անվանում ենք «ոչ ինֆորմատիվ» բացասական, քանի որ այն ուղղակի ձեզ ոչինչ չի ասում, հեռանում են հուզված, քանի որ պատկերացում չունեն՝ արդյոք մտահոգվելու կարիք ունեն, թե ոչ», - ասաց նպատակային խմբի ղեկավար, բժիշկ Վիրջինիա Մոյերն.

Բժշկական փորձագետներն անհանգստացած են, որ շատ կանայք կենթարկվեն անպետք վիրահատական միջամտության՝ հետեւելով ոչ պարզ գենետիկ թեստին եւ  հեռացնելով իրենց կուրծքը, ձվարանները՝ կանխարգելելու համար  քաղցկեղի զարգացումը, որով նրանք հնարավոր է երբեք չէին էլ հիվանդանա:

«Մենք բոլորս ունենք BRCA գենի պատճեններ, եւ մեզնից ոմանք ունեն նաեւ այդ գենի մուտացիաներ», - ասաց Ամերիկյան քացկեղի միության գլխավոր բժիշկ Օտիս Բրոուլին: «Որոշ մուտացիաներ բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի ռիկսը  85%-ով, մյուսները՝ 40%-ով, իսկ երրորդները՝10%-ով»:

«Բայց մուտացիայի մասին տեղեկացած կինը շատ վախեցած է եւ հուզված, եւ բացատրությունները, որ դա գործնականում ոչ մի նշանակություն չունի, նրան արդեն չեն օգնում», շարունակում է Բրոուլին:

Բրոուլին եւ Մոյերն ընդգծեցին, որ BRCA-ի սկրինինգով հետաքրքրված ցանկացած կին պետք է նախօրօք խորհրդակցի սերտիֆիկացված գենետիկ խորհրդատուի հետ: Խորհրդատուն շատ մանրակրկիտ կուսումնասիրի հիվանդի պատմությունը եւ կգնահատի այդ թեստի հնարավոր օգուտները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է