• Latest news

Հայաստանում դադարեցվել է «Բեռլին-Քեմի» ընկերության «ՄԻԳ երեխաների համար» դեղամիջոցի շրջանառությունը

31 հոկտեմբերի, 2014  17:25

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,  գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 0401126214 գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 2543-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի (դեղաձեւն արտադրող, փաթեթավորող-Ֆարմասիերա Մանուֆակտուրինգ Ս.Լ., Իսպանիա)» դեղագործական ընկերության արտադրության «ՄԻԳ երեխաների համար  (իբուպրոֆեն) դեղակախույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 100մլ պլաստիկե շշիկ եւ 5մլ չափիչ ներարկիչ» դեղի ներմուծված բոլոր խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից եւ բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել