• Latest news

Այսօր անհաս երեխաների միջազգային օրն է

17 նոյեմբերի, 2014  19:23

Այսօր, նոյեմբերի 17–ին, անհաս երեխաների միջազգային օրն է նշվում (World Prematurity Day)։ Այն սահմանվել է 2009 թվականին նորածին երեխաների խնամքի Եվրոպական ասոցիացիայի (European Foundation for the Care of Newborn Infants, EFCNI) կողմից։

Ամեն տարի աշխարհում մոտ 15 միլիոն անհաս է ծնվում, այսինքն, յուրաքանչյուր 10–րդ երեխան։ Նրանցից մոտ միլիոնը մի քանի օր անց մահանում է, իսկ ողջ մնացածներից շատերը տարբեր տիպի կոգնիտիվ եւ ֆիզիկական խնդիրներ են ունենում։ Անհաս երեխաների ամենատարածված խնդիրներից մեկը ռետինոպաթիան է՝ հիվանդություն, որը կարող կութրության հանգեցնել։

Սակայն անհասությունը ոչ մի դեպքում դատավճիռ չէ. ժամանակակից բժշկության հնարավորությունների շնորհիվ անհաս երեխաները ոչ միայն ողջ են մնում, այլեւ լիարժեք եւ առողջ մարդ են դառնում։

Վաղաժամ ծնունդների թիվը ողջ աշխարհում տարեց տարի աճում է։ Ճշգրիտ վիճակագրական տվյալներ Հայաստանի մասով չկան, սակայն, մասնագետների գնահատմամբ, տոկոսային առումով վաղաժամ ծննդաբերությունների պատկերն այստեղ նույնն է, ինչ այլ երկրներում։

Վաղաժամ ծննդաբերությունների թվի աճը մի շարք գործոններով է պայմանավորված, որոնց շարքում կարեւոր տեղ են գրավում ծննդկանների տարիքը (կանայք սկսել են ավելի ուշ տարիքում երեխա բերել), անպտղության դեմ դեղերը եւ ծննդաբերական գործունեության անհիմն խթանումը։ Մասնագետների կարծիքով, շատ երկրներ կարող են կրճատել վաղաժամ ծնունդների թիվը մի շարք կանխարգելիչ միջոցառումների օգնությամբ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել