• Latest news

Ամենամեծ պարտքերը սրտային հիվանդների մո՞տ են լինում

19 նոյեմբերի, 2014  20:36

Ցածր վարկային վարկանիշ ունեցող մարդկանց մոտ բարձր է սիրտ–անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ընդ որում ոչ թե մեծ պարտքերն են հրահրում սրտային խնդիրներ, այլ որոշ մարդկանց առողջական առանձնահատկություններն են հանգեցնում որոշակի գործողությունների, որոնց շնորհիվ աճում են նրանց պարտքերը, ինչն էլ բերում է սրտային խնդիրների։ Նման եզրահանգման են եկել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի բժիշկները. Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են  Proceedings of the National Academy of Sciences պարբերականում։

Գիտնականները մոտ հազար մարդկանց օրինակի վրա ցույց են տվել, որ մարդու ցածր վարկային վարկանիշը թույլ է տալիս ենթադրել, որ նա որեւէ սրտանոթային խնդիր ունի։ Բժիշկները հետեւել են մարդկանց վճարունակությանը վաղ հասակից մինչեւ 38 տարեկանը։

«Միտքը հետեւյալն է. ով իր դրամի մասին հոգ չի տանում, իր առողջության մասին եւս հոգ չի տանում», – ասել է հետազոտության ղեկավար Թերի Մոֆիթը։ Փորձագետները նաեւ նշել են, որ պարտքով գումար վերցնելու անհատական առանձնահատկությունները դեռ մանուկ հասակում են ձեւավորվում։ «Մենք ցույց ենք տալիս, որ այդ բաները վաղ հասակում են սերմանվում», – ասել է հետազոտության հեղինակ Սողոմոն Իսրաելը։ Անպարտաճանաչ պարտքատերերը պետք է հետեւեն իրենց առողջությանը եւ ավելի հաճախ դիմեն բժշկի. ահա այսպիսի եզրակացություն կարելի է անել այս ուսումնասիրությունից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է