ՄաքՔինզիի համաշխարհային ինստիտուտի կողմից վերջերս հրապարակված զեկույցում նշվում է, որ ճարպակալման համաշխարհային տարեկան արժեքը 2 տրիլիոն ԱՄՆ դոլարի է հասել՝ գրեթե այնքան, որքան ծխելու կամ զենքի ուժով բռնության, պատերազմի եւ ահաբեկչության համախառն արժեքն է կազմում, հաղորդում է NewsMax Health-ը:
Ճարպակալման տնտեսագիտության վրա հիմնական շեշտադրում ունեցող զեկույցով հաղորդվում է, որ աշխարհի բնակչության շուրջ 30 տոկոսը՝ 2,1 մլրդ մարդիկ, ներկայումս գերքաշություն ունեն կամ ճարպակալմամբ են տառապում:
Փաստաթղթի հեղինակները նաեւ կանխատեսում են, որ, ընթացիկ տենդենցների շարունակականության ապահովան պարագայում, մինչեւ 2030թ.-ը չափահաս մարդկանց կեսը կարող են գերքաշություն կամ ճարպակալում ունենալ:
Գիտական հաստատության գնահատմամբ, խնդիրն անհնար է մեկ պարզ գործողությամբ լուծել, իսկ միջազգային հանրության՝ ձեռնարկման ենթակա քայլերի շուրջ անհամաձայնությունն էլ գործընթացի խափանմանն է հանգեցնում:
Վերլուծությամբ ելակետ է առաջարկվում՝ մշակման ենթակա ռազմավարության տարրերի շուրջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր