• Latest news

Կապուտաչյա մարդկանց մոտ մաշկի քաղցկեղի առաջացման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում

24 նոյեմբերի, 2014  17:34

Հետազոտությամբ պարզվել է, որ կապույտ աչքերի եւ կարմիր մազերի հետ առնչվող գեները մանկության տարիներին խալերի եւ պեպենների առաջացման նշանակալիորեն բարձր ռիսկի առկայություն են պայմանավորում: Իսկ դրանք կյանքի հետագա տարիներին կարող են մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի վերածվել, հիշեցնում է NewsMax Health-ը:

Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները որեւէ կերպ չեն ակնարկում, թե արեւի՝ մաշկի քաղցկեղի առաջացման համար պատասխանատու ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության խելամիտ սահմանափակումը, հատկապես մանկության տարիներին, չի կարող ռիսկի նվազեցման հանգեցնել:

«Երեխաների՝ արեւի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման պարագայում կարելի է նրանց հետագա՝ մելանոմային առնչվող կեցության բարելավում ապահովել», - համոզված է Կոլորադոյի համալսարանի մաշկաբանության ամբիոնի դոցենտ, հետազոտության հեղինակ Նեյլ Բոքսը:

Նրա գլխավորությամբ գործող գիտնականները ԴՆԹ-ի նմուշներ եւ արեւի ազդեցությանը վերաբերող տվյալներ են հավաքագրել 6-10 տարեկան 477 սպիտակամորթ երեխաներից:

Գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ 2004-2008թթ.-ին մասնակիցների մոտ, ծովափնյա հանգստին եւ արեւի քրոնիկ ազդեցությանը զուգահեռ, ինչպես արեւային այրվածք ստանալու դեպքերի, այնպես էլ մաշկին ի հայտ եկած խալերի եւ պեպենների թվի աճ է նկատվել:

«Արեւի ազդեցության աճը ուղիղ համեմատական է պեպենների թվի աճին», - մեկնաբանել է դոկտոր Բոքսը:

Սակայն նոր խալերի առաջացման նկատմամբ հակումը հատկապես կապույտ աչքերի հետ կապված գենային տարբերակը կրող երեխաների մոտ է նկատելի: Հատկապես երբ հաճախ են ծովափնյա հանգստի մեկնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել