• Latest news

Ձվարանների քաղցկեղ. որքանո՞վ է հիվանդությունը մտահոգիչ

27 նոյեմբերի, 2014  21:32

MTV-ի աստղ Դիեմ Բրաունը, ով երկու շաբաթ առաջ է, 34 տարեկան հասակում, ձվարանների քաղկեղից մահացել, մինչ այդ երկարատեւ պայքար է մղել հիվանդության դեմ: Ծանր հիվանդության ախտորոշումն առաջին անգամ 23 տարեկանում է տրվել, երկրորդիվ՝ 2012թ.-ին: Նրա կյանքի եւ պայքարի մասին ողբերգական պատմությունը հիվանդության նկատմամբ հանրային ուշադրության պատճառ է դարձել, հաղորդում է FoxNews-ը:

Ստորեւ ձվարանների քաղցկեղի վերաբերյալ ամենակարեւոր հարցերն ու օնկոլոգների ամերիկյան ընկերակցության կողմից դրանց տրվող պատասխաններն ենք ներկայացնում.

Որք՞ան հաճախ է հիվանդությունը պատահում 

Ձվարանների քաղցկեղը կանանց շրջանում մահաբերության մակարդակով հիվանդության 5-րդ տեսակն է համարվում: Ամեն տարի այն շուրջ 250 հազար կանանց մոտ է ախտորոշվում: Նույն ժամանակահատվածում հիվանդության պատճառով գրանցվող մահվան դեպքերի թիվը 140 հազարի է հասնում: Ընդհանուր առմամբ, քաղցկեղի այս տեսակը յուրաքանչյուր 73-րդ կնոջն է սպառնում, իսկ ձվարանի քաղկեղից մահանալու ռիսկը 100-ից մեկին կարող է սպառնալ: 

Ո՞վ է ռիսկի խմբում

Բոլոր կանայք էլ ձվարանների քաղցկեղ կարող են ունենալ, թեւ այն հիմնականում տարեցների մոտ է ի հայտ գալիս. հիվանդությամբ ախտորոշվածների մոտավորապես 50 տոկոսը առնվազն 63 տարեկան են: Բացի այդ, քաղկեղի խնդրո առարկա տեսակն առավելապես սպիտակամորթ կանանց է հատուկ եւ համեմատաբար հազվադեպ է աֆրոամերիկացիների մոտ ի հայտ գալիս: Ախտորոշման դեպքերը մեծ ի մասամբ՝ 40-70, եւ առավել հաճախ՝ 50-59 տարեկաններին են բաժին հասնում, թեեւ ավելի երիտասարդներն էլ կարող են տվյալ հիվանդությամբ ախտորոշվել: Երիտասարդ կանանց մոտ ախտորոշման պարագայում այն սովորաբար առավել ագրեսիվ բնույթ է կրում:

Որքանո՞վ է ախտորոշումը մտահոգիչ

Ձվարանների քաղցկեղը բոլոր դեպքերում չէ մտահոգիչ: Եվ այդուհանդերձ, քանի որ հիվանդությամբ ախտահարման դեպքերի ընդամենը 20 տոկոսի պարագայում է վաղ ախտորոշում տրվում, կանայք պետք է տեղյակ լինեն ախտանշանների մասին ու զգուշամտությամբ վերաբերվեն դրանց: Բանն այն է, որ վաղ բացահայտման դեպքում հետագա հինգ տարիներին կենդանի մնալու հավանականությունը 90-95 տոկոս է կազմում, մինչդեռ զարգացման ավելի ուշ փուլերում ախտորոշման դեպքում ցուցանիշը կարող է 18 տոկոսի հասնել:

Ինչպե՞ս կանխարգելել

Քաղցկեղը կանխարգելելի հիվանդություն չէ: Այդուհանդերձ, հիվանդության ախտանշանների մասին տեղեկացվածությունը կարող է վաղ ախտորոշման բարձր հավանականություն եւ, հետեւաբար, առավել հեշտ բուժելիություն ապահովել: Բացի այդ, ցանկալի է, որ կինը տարին մեկ կոնքայի հատվածի հետազոտություն անցնի եւ սեփական ու ընտանիքի առողջության պատմությունը բժշկին հասանելի դարձնի՝ բոլոր ռիսկերը հաշվի առնելու համար: Հատկանշական է, որ քսուքի հետազոտությամբ հնարավոր չէ ձվարանների քաղցկեղ ախտորոշել:

Ո՞ր ախտանշանների եւ ռիսկի գործոնների մասին պետք է տեղյակ լինել

Ձվարանների քաղցկեղի ամենատարածված ախտանշաններից են փքվածությունը, ցավերը՝ կոնքի եւ որովայնի հատվածում, սննդառության հետ կապված խնդիրները, արագ կշտանալը եւ միզարձակման՝ շտապողականության եւ հաճախականության հետ կապված խնդիրները: Թեւ վերը հիշատակված ախտանշանները կարող են բոլորովին այլ, թեկուզ՝ ոչ քաղցկեղային հիվանության առկայության մասին վկայել:

Այդուհանդերձ, որքան արտահայտված եւ սուր են ախտանշանները, այնքան ավելի մտահոգվելու կարիք կա, հատկապես եթե ամսական 12 անգամից հաճախ են ի հայտ գալիս: Այդ պարագայում հարկավոր է անհապաղ գինեկոլոգի օգնությանը դիմել:  Այլ հնարավոր ախտանշաններից են ուժասպառությունը, ստամոքսի խանգարումը, մեջքի ցավը, ցավը՝ սեռական հարաբերության ընթացքում, փորկապությունը, դաշտանային ցիկլի փոփոխությունները, ինչպես նաեւ որովայնի՝ քաշի կորստով զուգորդվող այտուցումը:

Իսկ որքանո՞վ է բուժելի

Հիվանդությունը վաղ ախտորոշման՝ ձվարաններով սահմանափակվող ախտահարման պարագայում է բուժելի: Մյուս կողմից էլ, հատկանշական է, որ այն գլխավորապես զարգացման ուշ փուլերում է ախտորոշվում: Երեւույթի պատճառն այն է, որ հիվանդության ախտանշանները կարող են այլ՝ առավել տարածված բնույթ կրող խանգարումների հետ շփոթել: Հենց այդ պատճառով է, որ դրանց հաճախականությունը պետք է հաշվի առնվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել