• Latest news

Ռուս գիտնականները ծերացման գործընթացը երկարաձգող հակաօքսիդանտ են հայտնաբերել

28 նոյեմբերի, 2014  12:49

Որքան էլ ասվածը գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենարի տպավորություն թողնի, ծերացման գործընթացը երկարաձգող դեղահաբը կարող է իրականություն դառնալ: Համենայն դեպս, ռուս գիտնականներին հաջողվել է դրա բանաձեւը ստանալ: Նրանք հուսով են, որ ներկայումս առնետների, մկների, ձկների եւ շների վրա փորձարկվող դեղամիջոցը մարդուն առնվազն մինչեւ 120 տարի ապրելու հնարավորություն կարող է ընձեռել, հաղորդում է Medical Daily-ն:

Գիտահետազոտական խմբի անդամ դոկտոր Մաքսիմ Սկուլաչեւը՝ Մոսկվային Պետական Համալսարանից, նկատել է. «Բանաձեւը բազմաթիվ՝ տարիքի հետ կապված հիվանդությունների անհամեմատ ավելի դանդաղ զարգացում է ապահովում»:

Գիտնականները «նոր տիպի հակաօքսիդանտ» են կիրառել՝ դեղահաբի ստացման համար, ինչը բջիջների՝ էներգիայի արտադրման համար պատասխանատու հատվածի՝ ծերացման գործընթաց խթանող միտոխոնդրիայի վրա պահանջվող ազդեցությունը կարող է ապահովել:

«Սրտի կաթվածի, ինչպես նաեւ մի շարք այլ խանգարումների, մասնավորապես՝ Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների առաջացման համար միտոխոնդրիան է պատասխանատու», - նշել է գիտնականը՝ Աֆրիկայի արեւելքում բնակվող՝ երկարակեցությամբ եւ քաղցկեղի նկատմամբ կայունությամբ աչքի ընկնող մերկ խլուրդ-առնետի օրինակը մատնանշելով:

Գիտնականները, նորահայտ դեղամիջոցի օգնությամբ, մարդու կյանքի տեւողութունը 120 տարվա հասցնելու իրատեսական՝ «տեխնիկապես հնարավոր» նպատակն են առաջ քաշել:

«Ես չեմ կարծում, թե երբեւեէ հնարավոր կլինի 800 տարի ապրել: Բացի այդ, նոր, ասենք՝ 120 տարեկանին հատուկ հիվանդություններ կարող են ի հայտ գալ: Քաղցկեղի նմանությամբ, ինչն անցյալում, երբ մարդիկ անհամեմատ ավելի երիտասարդ տարիքում էին մահանում, հազվագյուտ հիվանդությունների շարքն էր լրացնում», - նշել է դոկտոր Սկուլաչեւը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ դեռեւս մշակման փուլում գտնվող դեղամիջոցը ծերացման գործընթացը, եւ ոչ՝ կյանքի ընթացքն է երկարաձգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել