• Latest news

Շաքարն ավելի վնասակար է սրտի համար, քան աղը

11 դեկտեմբերի, 2014  20:00

Սրտի ամերիկյան ասոցիացիայի մասնագետները պնդում են, որ առողջ սիրտ ունենալու համար պետք է ճիշտ սնվել եւ առողջ ապրելակերպ վարել։ Ճիշտ սնվելու տակ նրանք սովորաբար հասկանում են աղից եւ ճարպոտ սննդից հրաժարվելը, սակայն British Medical Journal (BMJ) ամսագրում տպագրված նոր բժշկական ուղեցույցը պնդում է, որ շաքարավազը սրտի համար շատ ավելի վնասակար է, քան աղը, եւ բարձր ճնշմամբ տառապող մարդիկ պետք է հենց շաքարի օգտագործումը կրճատեն, այլ ոչ՝ աղի։

Ուղեցույցի հեղինակների խոսքով, շաքարը (մանավանդ՝ մոնոսախարիդ ֆրուկտոզան) կարող է բարձրացնել ճնշումը եւ մի շարք խնդիրներ առաջացնել։ Ինչ վերաբերվում է աղի քանակի կրճատմանը, նրանք ասում են, որ դա վիճելի հարց է, քանի որ աղից հրաժարվող մարդկանց ճնշումը գրեթե չի իջնում, բացի այդ, օրական 3 գրամից պակաս աղ ուտելը կարող է առողջության համար վտանգավոր լինել։

Այդ իսկ պատճառով, զարկերակային գերճնշմամբ տառապող մարդկանց նրանք խորհուրդ են տալիս հրաժարվել ոչ թե աղից, այլ՝ շաքարից։ Սիրտ-անոթային համակարգի հիմնական թշնամիներից մեկը, մասնագետների կարծիքով, եգիպտացորենի օշարակն է, որով քաղցրացվում են գրեթե բոլոր վերամշակված սննդամթերքները, ինչպես նաեւ «բնական» հյութերն ու գազավորված ըմպելիքները։

Կա կարծիք, որ եթե մարդու սննդակարգի 1/4-ը կազմում են շաքարով հարուստ սննդատեսակները, սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը նրան մոտ աճում է 3 անգամ՝ ավելի քիչ քանակությամբ շաքար օգտագործող մարդկանց համեմատ։ Իսկ օրական 47 գրամ ֆրուկտոզայի ընդունումը, մասնագետների կարծիքով, 77 տոկոսով մեծացնում է 160/110 եւ ավելի բարձր ճնշում ունենալու հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է