• Latest news

Նիհարեցնող դեղահաբերը 24-ամյա կնոջ մահվան պատճառ են դարձել

13 դեկտեմբերի, 2014  23:38

Օրեր առաջ համացանցից գնված դիետիկ դեղահաբերի գերդոզավորման արդյունքում ի հայտ եկած սրտի կաթվածից 24-ամյա բրիտանուհի է մահացել: Կարա Ռեյնոլդսը նիհարելու նպատակով էր ճարպեր այրելու ունակությամբ գովազդվող ազնվամորու կետոն ձեռք բերել, թեեւ ընտանիքի անդամներից եւ ոչ մեկին չէր թվում, թե նա հավելյալ քաշ ունի: «Հասակի՝ 162 սմ-ի համեմատ միանգամայն նորմալ չափեր ուներ: Ընդամենը 38 համար էր հագնում», - նշել է հայրը՝ Մայքլ Ռեյնոլդսը՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Կարայի մերձավորները բազմիցս են նրան աջակցություն ցուցաբերելու փորձեր արել եւ համակերպվել դեղահաբեր ընդունելու գաղափարին՝ հավատալով, թե դրանք միայն բնական բաղադրիչներ են պարունակում: «Մտքներովս չէր անցնում, թե անհանգստանալու պատճառ ունենք: Մանավանդ երբ երկու դեղահաբ ընդունելուց հետո սրտի անկանոն աշխատանք էր ունեցել եւ խոստացել, որ այլեւս դրանց օգնությանը չի դիմելու», - պատմել է հայրը:  

Այդուհանդերձ, մեկ ամիս անց՝ նշանածից բաժանվելուց հետո, տարաբախտ բրիտանուհին մեծ քանակությամբ՝ ազդեցությամբ  Red Bull-ի 225 տարաների մեջ առկա կոֆեինին հավասար դեղահաբեր էր ընդունել, կարճ ժամանակ անց էլ՝ նոպաներ ունեցել եւ շնչառությունը կորցրել: Վերակենդանացման 44 փորձերն անհաջողությամբ էին ավարտվել. Կարան մահացել էր՝ սրտանոթային փլուզումից, հաղորդում է NewsMax Health-ը:

Նրա մահվան վերաբերյալ British Medical Journal ամսագրում հրապարակված զեկույցում նշվում է. «Բազմաթիվ նիհարեցնող դեղահաբեր մինչեւ 250 մգ խտությամբ կոֆեին են պարունակում, ինչն ավելի քան 4 Red Bull-ի կամ 7 կոկա-կոլայի ազդեցությանն է հավասար»:

«Եթե կետոններն այդչափ հասանելի չլինեին, Կարան այսօր կարող էր կենդանի լինել», - նշել է հայրը՝ դրանց մանրածախ առեւտուրը դադարեցնելու կոչով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել