• Latest news

Կրթված տարեցների մոտ հիշողության կորուստը կաթվածի նշան կարող է լինել

15 դեկտեմբերի, 2014  20:21

Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մոտ, ովքեր հիշողության հետ կապված խնդիրներ ունեն, կաթված ստանալու հավանականություն ավելի մեծ է, քան այն մարդկան մոտ, ովքեր կրթություն չունեն։

Հավանականության մակարդակի տարբերությունը հասնում է մինչեւ 39%։ Այս մասին ասվում է Stroke բժշկական պարբերականում հրապարակված Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի հոլանդացի հետազոտողների հադվածում։

Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է առաջանալ մտավոր կարողությունների նվազման հետեւանքով պաշտպանության ավելի վաղ առաջացած մեխանիզմների ոչնչացմամբ։

Նրանք վերջին 20 տարիներին Ռոտերդամում հետազոտել են մոտ 9 հազար մարդու առողջ եւ 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց։ BBC-ին հաղորում է, որ հարցաթերթիկներում նրանց հարց է ուղղվել՝ արդյոք որեւէ խնդիր ունեն՝ կապված հիշողության հետ։

2012 թ. այս խմբում 1134 կաթվածի դեպք է գրանցվել։ Վերլուծելով արդյունքները՝ հետազոտողները հայտնաբերել են, որ հարցվածների մոտ, ովքեր ունեցել են հիշողության հետ կապված խնդիրներ, կաթվածի հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է եղել։ Բայց պարզվել է, որ հավանականությունը բարձրացել է հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր ունեցել են համալսարանական կամ այլ բարձրագույն կրթություն։

Էրազմի համալսարանի նեւրոէպիդեմոլոգիայի պրոֆեսոր Արֆան Իքրամն ասել է, որ բարձրագույն կրթության մակարդակը մտավոր կարողությունների նվազմանը կամ տկարամտության ախտանշաններին դիմակայելու ուղեղի կարողության լավ ցուցանիշ է։ 

Այս կարողությունը, որը հայտնի է «ճանաչողական պահուստ» անունով, սովորաբար ձեւավորվում է մանկության եւ երիտասարդության շրջանում, եւ պաշտպանում է ուղեղը վնասներից։

«Բարձրագույն կրթություն ունեցող մարկանց ուղեղն ավելի երկար է դիմակայում տկարամտության առաջացման նշաններին։ Բայց եթե հիշողության կորուստներ են սկսվում, նշանակում է՝ «ճանաչողական պահուստի» մեխանիզմը դադարել է գործել»,-ասում է պրոֆեսորը։

Իրականում, այս ենթախմբի մարդկանց հիշողության հետ կապված խնդիրները կարող են կաթվածի ախտորոշման կարեւոր նախանշան դառնալ՝ բժշկին զգուշացնելով վերահաս սրտանոթային անախորժությունների մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել